>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

2013-ին Իլհամ Ալիևն առաջին սպուտնիկն էր թռցնում տիեզերք։ Եթե հիշեմ ֆեյսբուքն ու քննարկումները /այդ թվում ոչ վիրտուալ տարածքում/, ապա ընդամենը մի քանի մարդ էինք, որ ուշադրություն էինք հրավիրում դրա վրա՝ կարևորելով այն հնարավոր պատերազմի կոնտեքստում։




Քոչարյանի զոհերը

Հետագայում Ալիևը երկրորդ սպուտնիկը հանեց ուղեծիր։ Ես անգամ հիշում եմ, որ տարածել էի դրա արձակման տեսանյութը համապատասխան գրառումով․․․ Օրերս Ալիևն ընդգծել է, թե այդ երկու արբանյակները որքան կարևոր դեր են խաղացել պատերազմում։





Մինչև դա՝ մինչև 2012թ․, երբ պատգամավոր էի ու անդամակցում էի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Քննարկվող միջազգային պայմանագրերից մեկը, եթե հիշողությունս չի դավաճանում, ՀԱՊԿ թե ԱՊՀ շրջանակներում արբանյակային ծառայությունների ոլորտին ու անդամ երկրների համագործխակցությանն էր վերաբերում։

Հանձնաժողովի նիստում պամանագիրը ներկայացնող նախարարին հարց ուղղեցի՝ եթե վավերացնում ենք, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պատերազմի ժամանակ կարող ենք արբանյակային այդ տեղեկություններից օգտվել, անդամ պետությունից պահանջել նման տեղեկություններ։ Խրոխտ ու միարժեք պատասխանեց՝ «իհարկե․․․»

2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, երբ Արդրբեջանը հրաժարվում էր, որ ինքն է պատերազմ սկսվել, ու Մինսկի խմբի համանախագահներն էլ ուսերն էին թոթովում, թե մանդատ չունեն ցուցանելու պատերազմի նախաձեռնողին ու «հետաքննության» մանդատի կարիք ունեն,


երկու փակ քննարկումներում ԱԳՆ ու ՊՆ շատ բարձրաստիճան պաշտոնյաներին հարցերլ եմ՝ այդ միջազգային պայմանագրով դիմե՞լ ենք մեր գործընկերներին՝ Բելառուսին, Ռուսաստանին, ու պահանջե՞լ ենք այդ օրերի տիեզերական հանույթի նկարները, որոնք կլուծեին վեճը մեր օգտին․․․

Պատասխան չկար․․․ Տպավորություն էր, որ անգամ տեղյակ էլ չեն նման մեխանիզմներից․․․



Իսկ մենք այդ ամբողջ ապաշնորհությանը զուգահեռ կիլդիմ մուլտիկներ էինք նկարում պետական հովանավորությամբ ու ֆինանսավորմամբ՝ ազգի ու զինվորի մարտական ոգին բարձրացնելու համար։ Հետաքրքիր է, որքա՞ն է կազմել այդ նախագծի բյուջեն․․

Չէ, մեզ արբանյակ պետք չէր․․․ մուլտիկապետություն էինք․․․

Մեր պարտության արմատներն ախր սարսափելի խորն են ու շատ շատ տեղերում․․․․

Դիտեք նաև՝

Сообщение Մենք այդ ամբողջ ապաշնորհությանը զուգահեռ կիլդիմ մուլտիկներ էինք նկարում․ Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->