>

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ հայտարարելով, որ ինքը հավատում է՝ Մանվել Գրիգորյանը մեղավոր չէ: Շարմազանովն ասաց, որ այցելել է Մանվել Գրիգորյանին, նա ասել է, որ կապ չունի իր առանձնատանը հայտնաբերված բանակին հասցեագրված մթերքի հետ:




Քոչարյանի զոհերը

Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է Մանվել Գրիգորյանին, նա պատասխանեց. “Այո, ես իրեն հավատում եմ: Ես իմ նախաձեռնությամբ այցելել եմ նրան, առողջական վիճակն էի հարցնում: Ասել եմ՝ գեներալ ջան, ինչպես եք, բոլոր կալանավորներին մաղթում եմ առոջղություն”:






Շարմազանով ասաց, որ մինչև չլինի դատավաճիռ, մարդուն չպետք է մեղադրել: “Վաչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ”,- նշեց նա:



Աղբյուրը՝https://www.lragir.am/2018/09/07/376852/


от admin

-->