>

«Ինչո՞ւ ասացիք՝ հաղթելու ենք, եթե չէինք հաղթելու»,- Ազգային ժողովում դիմելով Արծրուն Հովհաննիսյանին՝ հարցրին լրագրողները:




Քոչարյանի զոհերը

«Որովհետև հավատում էի, որ հաղթելու ենք: Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ:




Մինչև վերջին օրը հավատում էի, մինչև Շուշին ընկնելու օրը»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ ծանր է տանում տեղի ունեցածը:


«Խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին, հասկանում եմ՝ բոլորս էմոցիաների վրա ենք, հիմա վատ բառապաշարով մեղադրանքները տեղին չեն:


Ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ես էլ չեմ կարող մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում՝ Շուշիի հետ կապված…

Ամբողջ պատերազմի ընթացքում ես տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից ու ԳՇ օպերատիվից»,- հավելեց նա:

Сообщение «Դա չի նշանակում, որ խաբել եմ». Արծրուն Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->