>

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում հրադադարը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնի վերաբերյալ




Քոչարյանի զոհերը

2021 թ. հունվարի 31-ից իր աշխատանքն սկսեց Արցախում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը (տեղակայման վայրը՝ Ակնա (Աղդամ)):
Ի դեպ՝ նման կազմով և լիազորություններով կենտրոնի ստեղծումը նախատեսված չէ ոչ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և ոչ էլ այլ փաստաթղթով:




Նման ձևաչափով կառույցը և դրա գործունեությունն սկզբունքնորեն անընդունելի են, քանի որ Թուրքիան ամբողջ հակամարտության ընթացքում չի եղել անաչառ միջնորդ, իսկ 2020 թ. պատերազմի օրերին եղել է նաև պատերազմի հրահրիչ, կողմ և անմիջական մասնակից:

Ավելին՝ այդ համատեղ կենտրոնի մեջ Թուրքիայի ընդգրկմամբ հակամարտության կարգավորման գործընթացից օտարվում են Մինսկի խմբի եռանախագահության անդամներ Միացյալ նահանգները և Ֆրանսիան, ինչը հակասում է գրեթե երեք տասնամյակ տևած և բազմաթիվ գրավոր փաստաթղթերով ու բանավոր հայտարարություններով ամրագրված կարգավորման սկզբունքներին:


Եվ, որքան էլ այսօր փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրև միջազգային իրավունքի հաղթանակ, իրականում տեղի ունեցողը Ռուսաստանի հետ միասին Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական քաղաքականության պարտադրանք է Հայաստանին, ինչպես նաև եռանախագահող մյուս երկրներին։ Այս քաղաքականությունն ըստ էության ոչ այլ ինչ է, քան հարյուր տարի առաջ կնքված՝ Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կիսող Մոսկվայի անօրինական պայմանագրի (16.03.1921 թ.) տխրահռչակ սկզբունքների քաղաքական հոգեդարձ:


Ազգային ժողովրդավարական բևեռը համոզված է, որ որևէ ձևով կամ պատրվակով եռանախագահության ձևաչափը ռուս-թուրքական ձևաչափով փոխարինելը և Թուրքիային Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մեջ ներգրավելը չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործին:

Ընդհակառակը, Թուրքիայի չարաղետ քաղաքականությունը և նորացված կայսերապաշտական նկրտումները եղել և մնում են որպես տարածաշրջանի ժողովուրդների փոխադարձ անվստահության աղբյուր և պատերազմների հրձիգ:

Ըստ այդմ, միջազգային իրավունքին համապատասխան բանակցային գործընթացի վերադարձը Մինսկի խմբի եռանախագահության շրջանակ և նախկինում ձեռք բերված համաձայնությունների ու պարտավորությունների վերականգնումն ու հավատարմությունը դրանց մնում են որպես անսակարկ հրամայական:
Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

1 փետրվարի 2021 թ., Երևան

Сообщение Րոպեներ առաջ Ժիրայր Սեֆիլյանը նոր գրառում է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->