>

Այսօր բոլոր ոլորտներում ծայրահեղ ծանր վիճակ է: Հայաստանն էլ դարձել է մի մեծ հիմնարկ,որը անտեր է մնացել: Ոչ մեկ իր տեղը չգիտի, ամեն մեկն իր սեփական աթոռն է գրկել ու չի ուզում պոկ գալ: Այս լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը: Հայաստանը փոքր երկիր է, և իրականությունը թաքցնելը գործնականում՝ անհնար է։ Հենց այս ամենից ելնելով էլ՝ ԲՀԿ քաղխորհրդի հայտնի նիստի ժամանակ, դեռ հունիս ամսին, ԲՀԿ ղեկավարը զգուշացրեց սպասվող վտանգի մասին: Բայց հիշում ե՞ք ինչ կատարվեց այդ ելույթից հետո:

Այո՛, այսօր իրավական պետություն ասվածը, որն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրությամբ, մեր տեսադաշտում օրեցօր դառնում է բռնապետություն և ես մտահոգված եմ իմ, կամ մեր սերունդների իրավական պետությունում ապրելու երաշխիքով․․․․․․․




Քոչարյանի զոհերը

Մարդիկ ԲՀԿ ղեկավարի այն ժամանակվա ասած խոսքերը նոր-նոր սկսել են գիտակցել ու գլխներին տալ, մինչդեռ հարկավոր էր ականջալուր լինել, որպեսզի այս կրիտիկական վիճակին չհասնեինք: Իրոք որ, ասողին լսող էր պետք, գնալով բոլորն էլ կհասկանան, որ Ծառուկյանն իր դատողություններում իրավացի էր և՛ այն ժամանակ, և՛ այսօր:





Այսօր հանրությունը կրկին կանգնել է Գագիկ Ծառուկյանի կողքին, քանի որ ինչպես միշտ Գագիկ Ծառուկյանը եղել և պատրաստվում է մնալ ժողովրդի կողքին: Այս ամենը խոսում է այն մասին, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ իր գլխավորած քաղաքական ուժը լինելով բավականին կազմակերպված և հզոր ուժ, իսկապես, ի վիճակի է երկրում իրավիճակ փոխել: Եվ դա է պատճառը, որ իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են, փորձելով Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրել: Արձանագրենք նաև, որ եթե իշխանությունների այս մարտավարությունը չփոխվի, վիճակը կարող է է՛լ ավելի սրվել, ինչը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ճգնաժամի մեջ գտնվող երկրին:


Հ.Գ. Իսկ եթե ուզում ենք ունենալ անվտանգ և զարգացող պետություն, ապա յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Նայեք վարչապետին, պատգամավորների մեծամասնությանը, կառավարության տկարությանը և հետևություններ արեք:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Today the situation is extremely difficult in all spheres. Armenia has also become a large institution that has been left homeless. No one knows where he is, everyone has hugged his own chair and does not want to tear it apart. This impudent immorality will continue until the final destruction of the country. Armenia is a small country, it is practically impossible to hide the reality. Based on all this, during the well-known session of the PAP political council, back in June, the PAP leader warned about the impending danger. But do you remember what happened after that speech?



Yes, today the so-called rule of law, which has been enshrined in the Constitution of the Republic of Armenia, is becoming a dictatorship in our field day by day և I am concerned about the guarantee of living in a state governed by me or our generations ․․․․․․․
People were just beginning to realize the words of the then PAP leader and put them in their heads, while it was necessary to listen so that we would not reach this critical state. Indeed, the speaker needed a listener, and more and more everyone will understand that Tsarukyan was right in his judgments “then” today.

oday, the public stands by Gagik Tsarukyan again, because as always, Gagik Tsarukyan has been and is going to stand by the people. All this speaks about the fact that both Gagik Tsarukyan and the political force headed by him, being a rather organized, powerful force, are really able to change the situation in the country. And that is the reason why the authorities are taking every step, trying to put pressure on Gagik Tsarukyan. It should be noted that if this strategy of the authorities is not changed, the situation may worsen, which is not in the interests of either the authorities or the country in crisis

.

PS And if we want to have a secure, developing state, then everyone must do their job. Look at the Prime Minister, the majority of the deputies, the weakness of the government, investigate.
GREEN PRESS

Сообщение Ծառուկյանն իր դատողություններում իրավացի էր և՛ այն ժամանակ, և՛ այսօր появились сначала на .


от admin

-->