>

Ուիլլոու Թուֆանոն հետաքրքրություն ունի, որն իր տարիքում քչերն ունեն:Նա զարմանալիորեն հաջող առևտուր է անում համացանցում:

Երբ Ուիլլոուն դեռ փոքր էր, մայրը հաճախ էր նրան իր հետ աշխատանքի տանում:




Քոչարյանի զոհերը

Կինն աշխատում էր որպես անշարժ գույքի վաճառքի գործակալ:Հնարավոր է՝ հենց այդ ժամանակ աղջիկը որոշեց սեփական տուն ունենալ:





Իսկ երբ նա մեծացավ, բոլորին պարզ դարձավ, որ Ուիլլոուն վառ արտահայտված կոմերցիոն ջիղ ունի:Իր համար առցանց աճուրդներ բացելով՝ աղջիկը շուտով սկսեց առևտուր անել համացանցում:


Ի ծնե բանակցող Ուիլլոուն հմտորեն գներն իջեցնում էր և նախորդ տերերին անպետք իրեր էր գնում հետո ավելի թանկ վաճառելու համար:Աղջիկը նաև շատ խնայողական է:

Նա վաստակած գումարը չէր վատնում:Այդպես մեկուկես տարում մեր երիտասարդ հերոսուհին 6 000 դոլար ուներ:Այդ օրերին Ուիլլոուի հայրենիքում անշարժ գույքի շուկան անկում էր ապրում:



Տունը, որը մի քանի տարի առաջ 100 000 դոլար արժեր, այդ ժամանակ 16 000 դոլարով էր վաճառվում:Աղջիկը տունը քառորդ չափով էժանացրեց, ծնողներին էլ առաջարկեց իր նախաձեռնության մեջ 6 000 դար ներդնել և դառնալ տան համասեփականատեր:

Նույնիսկ տան վերանորոգումն աղջիկն ինքնուրույն էր ծրագրել:Մեծահասկաները միայն ծանրություններ տեղափոխելու հարցում օգնեցին:Ժամանակի ընթացքում երիտասարդ բիզնես-լեդիի մասին լուրերը տարածվեցին:

Նա նույնիսկ հյուր գնաց Էլեն Դեջեներեսի շոուին: Հիմա աղջիկն ավելի ջանասիրաբար է աշխատում:Իր տունը Ուիլլոուն որոշեց վարձով տալ: Ավելի ուշ ևս մեկ տուն գնեց և էլի սկսեց դրանով փող աշխատել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive


от admin

-->