>

Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ նոր ռազմաբազա Շիրակավանու՞մ

loading...



Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները երեկվանից հերթական համատեղ զորավարժություններն են սկսել, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում՝ Գյումրիից ընդամենը 60 կմ հեռավորության վրա։ Երեկվանից Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարժ է սկսվել՝ դուրս է բերվում ռուսական զորքը:





Սակայն զորքը դուրս է բերվում ոչ թե Հայաստանից, այլ տեղակայման վայրից, եւ ըստ մեր տեղեկությունների, Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերում ռուսական զորքերի համալրում է տեղի ունենում:


Մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուսական կողմը մտադիր է նոր ռազմաբազա ստեղծել մարզում եւ չի բացառվում՝ առաջիկայում ռուսական 103-րդ ռազմաբազա ստեղծվի սահմանամերձ Շիրակավան գյուղում: Անի խոշորացված համայնքի կազմում գտնվող Շիրակավանը սահմանամերձ գյուղերից առաջինն է: Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․«Քանի որ գյուղը սահմանամերձ է, ռուս ուղեկալներն այստեղ միշտ կանգնած են, բայց զորքերի նոր համալրում, առավել ևս ռազմաբազայի ստեղծում, այդպիսի բաներ չկան:

Մենք մեր սովորական կյանքով ապրում ենք, գյուղացիների շրջանում վախ ու խուճապ չկա, մենք սովոր ենք սահմանամերձ վիճակին ու ռուսական զորքի մշտական ներկայությանը» :



Այնուամենայնիվ, 102-րդ ռազմաբազայից ռուսական զորքերը տեղակայման վայրից այս պահին էլ դուրս են բերվում: Չնայած մեր բազմաթիվ ջանքերին՝ ռազմաբազայից որևէ ինֆորմացիա ստանալ չհաջողվեց: Ուշագրավ է նաև Արցախում ռուսական զորքերի թվաքանակը: Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ Արցախ է մեկնել 1975 ռուս խաղաղապահ, սակայն կարճ ժամանակ անց խաղապահներին միացան ռուսական ԱԻՆ ծառայակիցները, որոնց թիվը, ըստ տեղեկությունների, հասնում է 7000-ի:

Ըստ ռազմագետների՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների «Ձմեռ-2021» զորավարժությունները բնույթով հարձակողական են: Հաշվի առնելով նախորդ փորձը` մի շարք փորձագետներ կարծում են, որ այն սպառնալիք է Հայաստանի համար: Մի մասն էլ համարում է, որ սա ուժի ցուցադրություն է և ինչ-որ ուղերձ` Ռուսաստանին ուղղված: Այս պայմաններում ռուսական կողմը ձեռքերը ծալած չի կարող նստել եւ ռուսական զինուժի տեղաշարժը սրանով է բացատրվում:

Сообщение Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ նոր ռազմաբազա Շիրակավանու՞մ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin