>

Լիդուշիկն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար` տեսահոլովակի տեսքով: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի մանրամասները և տրամադրել լուսանկարներ` նկարահանումների ընթացքից:

Լիդուշիկի խոսքով` իր երգերը, հիմնականում, մինչև տեսահոլովակի պրեմիերան ինչ-որ տեղ երգում է, բայց այս երգը դեռ ոչ մի տեղ չի հնչել:

«Սկզբում համաճարակային իրավիճակի, հետո նաև պատերազմի հետ կապված երգն ու տեսահոլովակը չներկայացրինք, պրեմիերան հետաձգեցինք: Կային տեսարաններ, որոնք դրսում պետք է նկարահանեինք, բայց, իրավիճակը հաշվի առնելով, ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէինք դրան: Հիմա էլ երկար մտորումներից հետո որոշեցինք տեսահոլովակի պրեմիերայի օրը: Անկեղծ ասած, երկար ժամանակ էր պետք հասկանալու համար, որ պատրաստ եմ տեսահոլովակի պրեմիերային: Բացի քննադատվելու վախը, ինքս պետք է ներքուստ պատրաստ լինեի: Օրերս իմ էջում տեղադրեցի տեսահոլովակի թիզերը և մարդկանց կողմից շատ դրական արձագանք ստացա»,- նշեց երգչուհին:




Քոչարյանի զոհերը


«Լիքը սեր» կոչվող երգի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակն Արտեմ Վալտերն է. նրա հետ Լիդուշիկն առաջին անգամ է համագործակցում:





«Երկար ժամանակ է` ծրագրում էինք միասին համագործակցել ու հիմա ստացվեց: Բացի այս երգը, կա ևս մեկ երգ, որի պրեմիերան այս մեկից ավելի վաղ պետք է լիներ, բայց ստացվեց այնպես, որ «Լիքը սեր»-ն ավելի արագ պատրաստեցինք: «Լիքը սեր» երգն ընտրել եմ մի քանի երգերից, որոնք Արտեմն ինձ ուղարկել էր: Ձայնագրեցինք մի քանի օրում և, իմ մյուս երգերի համեմատությամբ, ամեն ինչ արագ ստացվեց: «Լիքը սեր»-ն ամենավերջինը հայտնվեց, բայց ստացվեց ամենաառաջինը: Արագ, ռիթմիկ, Արտեմի ոճով երգ է»,-ասաց նա:

Երգի տեսահոլովակի ռեժիսորը, ինչպես Լիդուշիկի մյուս աշխատանքների դեպքում, Արտյոմ Հարությունյանն է: «Քիչ տեսահոլովակներ ունեմ, որոնք առանց սյուժեի են, և այս մեկը դրանց թվին է դասվում: Պարային, հետաքրքիր, տարբեր կերպարներով տեսահոլովակ է:


Ինչպես երգն է ժամանակակից ու այսօրվա չափանիշներին համապատասխան, այնպես էլ տեսահոլովակն է շատ ժամանակակից: Ամեն ինչ ստուդիա տարբերակով ենք նկարահանել»,-ասաց Լիդուշիկը և հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսում են փետրվարի 6-ին:

 



Հարցին, թե այս երգը մեծերի՞, թե՞ փոքրերի շոու բիզնեսի համար է, երգչուհին պատասխանեց. «3 տարի առաջ «Սրտում առաջին սեր» տեսահոլովակով փորձեցի մեծերի շոու բիզնես մուտք գործել, բայց չստացվեց: Հետո զուգերգ ունեցա Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր` Յանա Գրիգորյանի հետ, որի միջոցով ցանկացա շեշտել` ես մեծ եմ, իսկ Յանան փոքր, բայց այդքան էլ չստացվեց: Վերջին տեսահոլովակս` «Ես ու դու»-ն, սիրային երգ էր, բայց այն նույնպես երեխաներն ավելի շատ երգեցին: Հիմա իմ հիմնական նպատակն է` այս երգով մուտք գործել մեծերի շոու բիզնես»,- ընդգծեց նա:

Նկատառմանը, որ մեծերի շոու բիզնես մուտք չգործելն ինչ-որ չափով գուցե կապված է իր բեմական անվան հետ, Լիդուշիկը պատասխանեց. «Նման խոսակցություններ ունեցել ենք դեռ տարիներ առաջ: Մտածում էինք բեմական անունս փոխել Լիդա Առաքելյան:

Հետո հասկացանք, որ իմաստ չկա փոխել անունս, որովհետև այն բեմական անուն է, Լիդուշն իմ անունը չէ, որը դարձել է Լիդուշիկ, իմ անունը Լիդիա է: Եվ հետո, եթե նույնիսկ փոխեմ, ինձ բոլորը որպես Լիդուշիկ են ճանաչում ու միշտ այդպես են պատկերացնելու: Դեռ երկար ժամանակ Լիդուշիկ կմնամ` որպես բեմական անուն»,- ասաց նա։

աղբյուր

Сообщение «Դեռ երկար ժամանակ Լիդուշիկ կմնամ». Լիդուշիկի վառ կերպարներով տեսահոլովակով կփորձի մտնել մեծերի շոու բիզնես появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->