>

Տարիքի հետ սովորում ես հաշտվել՝ անգամ քո ցավերի հետ, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ: Հաշտվել, բայց չմոռանալ երբեք: Ես հիշում եմ ամեն բան, իմ կյանքում ու սրտիս մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երևույթներն ու կորուստները: Մոռանալ էդ ամենը՝ նշանակում է կորցնել ինքդ քեզ:








Քոչարյանի զոհերը

Իսկ ես հազիվ սկսել եմ ճանաչել…Բազմաշերտությունը երբեք էլ հեշտ ու մարսելի չէ արտաքին աշխարհի կամ մեծամասնության համար: Ոչ էլ անկեղծությունը: Միևնույն է խութեր են փնտրելու, անհարթություններ ու նման բաներ:


Բայց ախր փնտրել պետք չի)) Բազմաշերտությունն ինքնին խորդուբորդ է ու անհարթ, և մարսելի է դառնում միայն շատ նեղ շրջանակի համար: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր աշխարհը կերտում:

Էդքան բան: Իսկ բոլորի համար «սիրելի լինելու» բարդույթն էլ տարիներիդ հետ սահում անցնում է՝ ձեռքի մատների արանքով սահող ավազների պես: Ու մնում է իրականը: Քո ԱՓԸ:


Իրականությունը քո «ձեռքի ափն» է, ու միայն քեզնից է կախված ինչով կլցնես այն. սիրո՞վ, ցավերով, թե ատելությամբ: Իսկական սերը չի չափվում մասսաներով… այլ քո, միայն քո հոգուն հարազատ ու թանկ, ազնվորեն կողքիդ կանգնած ու քեզ՝ՔՈ իսկ սխալից պաշտպանող մարդու ներկայությամբ և քո Կոնկրետ վերաբերմունքով՝ աշխարհին:

…Նման մարդիկ քիչ են հանդիպում կյանքում, բայց, եթե կան, ուրեմն պինդ բռնեք, ու հենց նրանց հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը… «Հեշտերից» վախեցեք ու խուսափեք…)


от admin

-->