>

«Ջալալ Հարությունյանի հետ կապված հարցը պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանություններից մեկն է։

Իշխանությունը ամեն ջանք պետք է գործադրի, որ այս գործով նորմալ քննություն գնա, պարզվեն դավաճանները ու ենթարկվեն պատասխանատվության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պատերազմի մասնակից Վլադիմիր Առաքելյանը։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ և գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է։




Նշենք, որ պատերազմի ժամանակ, մասնավորապես հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցածից հետո, երբ ադրբեջանական ԱԹՍ-ն խոցել էր հրամանատարի ծառայողական մեքենան, շատ էին խոսակցությունները, թե Հարությունյանի մեքենայի տեղաշարժի կոորդինատները՝ առանց հայկական կողմի որևէ մեկի փոխանցման, չէին կարող նման ճշգրտությամբ հայտնի լինել հակառակորդին։
Քննչական կոմիտեն նախօրեին այս դրվագի առնչությամբ տեղեկություն էր տարածել․ «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»։

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն օրերս բավական ուշագրավ վերլուծություն էր կատարել՝ Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցածին նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի փաստերը համադրելով։ Քաղաքագետը հարցադրում էր առաջ քաշել, թե արդյո՞ք այս քննվող գործից ակնհայտ է, որ, եթե ոչ նախկինում, ապա այժմ կասկածներ կան, որ այդ մահափորձում «մեղադրյալը/մեղադրյալներն» ամենևին կամ միայն Ադրբեջանը չէ։


«Հանրային բամբասանքի խողովակներով այդ վարկածները շրջում էին ու դեռ շրջում են՝ իբրև Ջալալ Հարությունյանի երթուղու մասին տվյալներին թշնամին տեղյակ է եղել, խոսվում էր տարբեր անձանց, այդ թվում՝ ՊԲ կազմից հնարավոր մասնակցության մասին և այլն․․․ Իսկ այդ վարկածներն ավելի էր ամրապնդում հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, որտեղ անառարկելի է, որ թիրախը շարասյան միայն մեկ ավտոմեքենան է, բայց ոչ ավելի «նշանակալի թիրախներ», որում, ըստ ադրբեջանական կողմի, գտնվել է Ջալալ Հարությունյանը։

Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ինչպե՞ս են իմացել Ջալալ Հարությունյանի այդ օրվա երթուղին, նաև այն, որ նա գտնվելու է ավտոմեքենայում, այն աստիճան, որ հենց նույն օրը Ադրբեջանն ինքն է 100 տոկոս վստահությամբ պնդում, որ դա եղել է Ջալալ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենան, ու որ Ջալալ Հարությունյանը գտնվել է այդ ավտոմեքենայի մեջ։ Եթե քրեական գործով խոսվում է մահափորձի վարկածի մասին, նշանակո՞ւմ է, որ «ծուխն ամենևին էլ առանց կրակի չէր»․․․ Ո՞ւմ էր խանգարում Ջալալ Հարությունյանը, ո՞վ/ովքե՞ր և ի՞նչ էր/էին ցանկանում անել, որին խանգարում էր Ջալալը․․․ Արդյո՞ք Ջալալից հետո պատերազմի ուղղվածությունն այն էր, ի՞նչ ակնկալվում էր ստանալ, բայց դա Ջալալի մասնակցությամբ հնարավոր չէր անել․․․Ու սա հարցերի ողջ շրջանակը չէ»,- գրել էր Սաֆարյանը։


Վլադիմիր Առաքելյանը մեզ հետ զրույցում ևս համոզմունք հայտնեց, որ կատարվածը պատահականություն չէ, Ջալալ Հարությունյանը պատահական չի «շարքից հանվել»։ «Եթե Ջալալ Հարությունյանը մնար, մարտը ինքը վարեր, գուցե այլ ելք ունենայինք։ Գուցե պատերազմը տանուլ չտայինք։ Չգիտեմ։ Թող քննությունը այս ամենը պարզի, բայց համացանցում ամենուր կարելի է մարդկանց մեկնաբանություններ կարդալ, որ մարդիկ այդ ամենում հոլովում են Վիտալի Բալասանյանի անունը, որը Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալն է։

Երևի Ջալալ Հարությունյանը ըմբոստացել է ու չի ենթարկվել իրենց։ Եթե Ջալալը մնար, ապա զորքերի դասավորվածությունը այլ կլիներ, այդքան անկազմակերպ վիճակ չէր լինի բանակում։ Չգիտեմ։ Այստեղ հաստատ մի բան այն չէ։ Թուրքերը միանգամից, այն էլ այդքան ճշգրտությամբ չէին կարող իմանալ, թե հրամանատարի մեքենան որտեղ է գտնվում, որ մեքենայի մեջ է հրամանատարը։ Այն, որ եղել է իրական դավաճանություն, դա անհերքելի փաստ է։ Դրա համար Նիկոլն այսօր չպետք է հրաժարական տա այն բանի համար, որ մնա ու բացահայտի դավաճանների ոհմակին։

Այսօր բոլորը բոլորին գոռում են դավաճան, բայց քննություն պետք է գնա, ու իրական դավաճանները բացահայտվեն։ Իրենք նպատակային ամեն ինչ արել են։ Իրենք նպատակ են ունեցել Ղարաբաղը հանձնելու, հանձնել են ու հիմա դավաճաններ են ման գալիս։ Նիկոլին են գտել ու իրենց արարքների համար նրան են դավաճան համարում, բայց իրենք տարան ու մի ամբողջ ազգ կոտորել տվեցին, որ նորից գան իշխանության։ Բայց դա չի ստացվելու»,-ընդգծեց Առաքելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով, երբ համադրում ես փաստերը, մարդկանց խոսակցությունները, շրջանառվող լուրերը, ապա բավական ուշագրավ պատկեր է ստացվում։ Իսկ այդ պատկերը մեկ բան է ցույց տալիս, որ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից պատերազմի ժամանակ միայն մեկ բան է արվել՝ նպաստել պատերազմը տանուլ տալուն, քավության նոխազ սարքել Նիկոլ Փաշինյանին, նպաստել նրա հրաժարականին, կամ ֆիզիկական ոչնչացմանը, որ բոլոր թեմաները փակվեն, որևէ քննություն չգնար, որևէ բան չբացահայտվեր։

«Դրա համար, կրկնում եմ, մենք ամեն ինչ պետք է անենք, ամեն գնով պահենք Նիկոլին, որ Ջալալի գործն էլ բացվի, մնացած դավաճանների գործերն էլ բացվեն, պարզվի, թե ինչու է պատերազմի ժամանակ խոտանված զենք մատակարարվել բանակին, որ բոլոր տականքները ջրի երես դուրս գան ու ենթարկվեն պատասխանատվության»,- եզրափակեց ազատամարտիկը։

Сообщение Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցածը դավաճանություններից մեկն է. բոլոր տականքներին պետք է ջրի երես հանել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->