>

Ալեն Սիմոնյանը նորից ԱԺ ամբիոնից հոխորտաց, որ ԵՐԵՍՈՒՆ տարի ոչինչ չի արվել, իսկ իրե՛նք…




Քոչարյանի զոհերը

հա՛, վրիպակ չկա` իրե՛նք եկել են ու ԵՐԵՍՈՒՆ տարվա չարածն են անում։
Էս «ԵՐԵՍՈՒՆ»–ի առումով նիկոլականները նորություն չեն. ինչքան դեղնակտուց կամ զառամակտուց քաղաքական ուժ կա` 90–ականները սեւացնելու կամ ռոբասերժական տարիների հետ նույնացնելու ախտով են տառապում։





Բայց դե` կոմպլեքսավորված, չկայացած կամ արդեն «կայացած»–պրծածներին կարելի է հասկանալ. ոչ մի նոր բան չունեն ասելու ու առաջարկելու, եւ եթե անցած որեւէ քաղաքական ուժի մասին դրական արտահայտվեն, մտածում են` իրենց «դափնիները» կպակասեն։ Խղճուկ մտածողություն է, բայց դե` էդ է, թողնենք իրենց խղճին ու վերադառնանք «աննախադեպներին»։


ԵՐԵՍՈՒՆ տարի առաջ, պարոնայք ու տիկնայք ալենչիկներ, Հայաստանն ու Արցախը պարտադրված պատերազմում հաղթեցին, Արցախն ազատագրեցին` երկրաշարժի ու փլուզված սովետի ավերակների պայմաններում, նաեւ անվտանգության գոտի ստեղծեցին Արցախի շուրջը, զինադադար հաստատեցին, հետո էլ ուզում էին խաղաղություն հաստատել հենց էդ նույն անվտանգության գոտին որպես փոխզիջում օգտագործելով,

էսօրվա իշխանության նման «ոչմիթիզական» գլխակերները ոչ միայն չհամաձայնեցին, հետն էլ հեղաշրջում արեցին,



հետո էլ ալենչիկները եկան ու էս «ոչմիթիզականների» հետ անվտանգության գոտին էլ, Արցախի կեսն էլ տվեցին ադրբեջանցիներին ու հինգ հազար ջահել էրեխեքի գլուխ կերան։
Հիմա էլ հոխորտում են լկտիաբար ու մատ թափ տալիս ԵՐԵՍՈՒՆ տարի «ոչ մի բան չանողների» դեմ։

Ես պահանջում եմ 90–ականների մեր չարած էդ «ՈՉ ՄԻ ԲԱՆԸ» հետ տվեք մեզ ու ռադներդ քաշեք իսկականից, այ դատարկագլուխ քաջնազարներ։
Դուք մի կաթիլ ամոթ չունեք, ստահակներ։

Сообщение Ալեն Սիմոնյանը նորից ԱԺ ամբիոնից հոխորտաց, որ ԵՐԵՍՈՒՆ տարի ոչինչ չի արվել, իսկ իրե՛նք…Լիզա Ճաղարյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->