>

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Իրինա Այվազյանը բաժանվել են։ Իրինան օրերս հարցազրույց էր տվել և ասել, որ դեռ սիրում է, իսկական սերը միանգամից չի մոռացվում: Ինչ վերաբերում է Գևորգի զգացմունքներին՝ Իրինան նշել էր, որ չգիտի՝ Գևորգը դեռ սիրո՞ւմ է, թե՞ ոչ։

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչ Գևորգ Մկրտչյանը պատմել է բաժանման, իր հասցեին հնչող մեղադրանքների և մինչև այսօր Իրինային սիրելու մասին:

Գևորգի խոսքով՝ բաժանման մասին խոսակցությունները և իր հասցեին հնչող մեղադրանքները շատ են:




Քոչարյանի զոհերը

«Ինձ շատ են մեղադրում, մարդիկ տրամադրված են իմ դեմ, բայց ես մարդկանց պատկերացրած վատ սիրող տղան չեմ, ուղղակի չեմ կարողանում այս թեմայի մասին խոսել: Երևի այսպես սխալ է, որովհետև մարդիկ տեսնում են միայն մեկ կողմը, ընդհանուր կարծիք չեն կազմում:





Բոլորը մտածում են՝ Իրինան սիրում է, ես՝ ոչ, բայց այդպես չէ: Եթե ես չսիրեի, Իրինայի հետ ընկերություն չէի անի: Եթե հարաբերություններ ենք ունեցել, նշանակում է՝ սիրել ենք միմյանց: Եթե չսիրեինք, այդ ամենը հանրային չէինք դարձնի, մեր առաջին համատեղ լուսանկարը հենց ես եմ հրապարակել իմ էջում: Նպատակս ոչ թե մեր հարաբերությունները հանրային դարձնելն էր, այլ անկեղծ սիրել եմ ու թաքցնելու ոչինչ չեմ ունեցել: Եթե արտահայտվել եմ, նշանակում է՝ սիրել եմ»,- ասաց նա:

Հարցին՝ մինչև հիմա սիրո՞ւմ է Իրինային, Գևորգը պատասխանեց. «Ես և Իրինան այս թեման չենք քննարկել իրար հետ, բայց ինձ մոտ ևս ոչինչ չի անցել, դեռ սիրում եմ, ինչի մասին Իրինան հարցազրույցիցս կիմանա»։


Երգիչը նկատեց, որ իրեն շատ են գրում, որ քայլ անի, որպեսզի հաշտվեն, սակայն դա իրենց որոշումն է․ «Մեր հարաբերությունները հանրային են եղել, բայց անձնական են: Չեմ ուզում, որ մարդիկ մեզ ցուցումներ տան կամ ասեն՝ գնա, այդ աղջկա հետ միացիր»։

Այնուամենայնիվ, երգչից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հաշտության քայլ չի անում, եթե թե՛ ինքն է սիրում, թե՛ Իրինան․ «Խնդիրը քայլ անել–չանելը չէ։ Մենք եկել ենք մի կետի, երբ մեզ դադար ու ժամանակ է պետք»։



Երգիչը դժվարացավ ասել, թե իրենց բաժանումն ինչքանով է բացասական ազդել իր վրա, բայց առաջ ակտիվ էր սոցցանցերում, հիմա՝ ոչ: Նա հայտնեց, որ առաջիկայում մեկնելու է երկրից, ինչը կօգնի հասկանալ ու վերլուծել իրավիճակը․ «Շուտով երկար ժամանակով մեկնելու եմ Ռուսաստանի Դաշնություն: Հիմնական առիթը համերգներն են, բայց մեր բաժանումն էլ պատճառ դարձավ, որ մեկնելու ցանկությունս ուժեղանա։ Այնտեղ ավելի լավ կհասկանամ՝ ի՞նչ է պետք թե՛ ինձ, թե՛ Իրինային»:

Խոսելով բաժանման որոշման պատասխանատուի մասին՝ Գևորգն ասաց, որ որոշումը կոնկրետ մեկը չի կայացրել:

«Մեր միջև եղան խոսակցություններ, որոնցից հետո զգացինք՝ իրար չենք հասկանում: Բաժանման համար կոնկրետ պատճառ չի եղել, կարծում եմ՝ երկուսիս էլ ժամանակ է պետք, որպեսզի հեռու մնանք միմյանցից, հասկանանք և վերջնական որոշում կայացնենք,– ասաց նա և հավելեց, որ հիմա անձնական կապ չունեն, բայց որպես ընկերներ շփվում են:

–Բարդություններ կան, որովհետև զույգ ենք եղել, հիմա ընկերական ենք շփվում, բայց քանի որ նախկինում միայն ընկերներ ենք եղել, շփումը կազմակերպել ստացվում է: Բնավորությամբ շատ տարբեր ենք, կարծում եմ՝ դա է պատճառը, որ հաճախ միմյանց չենք հասկանում»:

Աղբյուր՝ Tert.am Life


от admin

-->