>

Ունիվերսալ խմոր, որով կարող եք պատրաստել կարկանդակ, պիցցա, բուլկի, պիրոգ, կաթնահաց (պլյուշկա), լոռաբլիթ (վատրուշկա) և այլն: Խմորը կարող եք պահել ինչպես տաք տեղում, այնպես էլ սառնարանում:  Սառնարանում կարող եք պահել 7 օր:


Ունենալով նման խմոր սառնարանում, ձեռքի տակ՝ նախաճաշի պատրաստությունն ավելի կհեշտանա,  միշտ կունենաք համեղ թարմ ուտեստներ, իսկ ընտանիքը ձեզնից շատ գոհ կլինի:Բաղադրիչներ` Կաթ՝ 350 գր, Հավկիթ՝ 2 հատ, Շաքարավազ՝  2 ճ/գ, Աղ՝ մի պտղունց, Թթխմոր՝ 50 գրամ, Մարգարին՝ 100 գր, Ցորենի ալյուր՝ 700-750 գր








Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը` Խտացված թթխմորը լցրեք տաք կաթի մեջ: Ավելացրեք մարգարինը (սերուցքային կարագ), շաքարավազը, աղը, ձուն: Խառնեք ամբողջը, մինչև դառնա միատարր: Քիչ-քիչ ավելացրեք ալյուրը և դրեք զով տեղ: Եթե շտապ է պետք խմորը, ապա կարող եք այն դնել տաք տեղ: Տրորեք մեկ անգամ: Հենց խմորը հասունանա, բաժանեք այն մասերի:


Եթե խմորը օգտագործելու եք քաղցրեղեն պատրաստելու համար, ապա կարող եք շաքարավազը մի փոքր ավելացնել: Բարի ախորժակ



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->