ԼԱՎ ԼՈՒՐ. ՌԴ-ն փոտրվարի 15-ից վերսկսում է ՀՀ հետ ավիահաղորդակցությունը — ingablog

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։



ՌԴ-ն վերականգնում է նաև ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ և երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը, տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը։


Որոշումը կայացվել է Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա։

Բելառուսի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 8-ից։


Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։


Աղբյուր՝ Panarmenian.net

от admin