>

Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է բոլորին հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։ 2.5 տարի կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն՝ իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք բոլորս էլ աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։

Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ակնհայտ էր, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Այս մասին համարձակություն ունեցավ բարձրաձայնել միայն ու միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Բոլորդ էլ այսօր կարող եք նայել՝ նա դա ասել է 1 տարի, տարիուկես առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, և որ պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, և կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա։ 




Քոչարյանի զոհերը






Բայց, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք: Իսկ ներկայիս իշխանությունը չունի ո ՛չ լսելու, ո ՛չ գործելու ունակություն: Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։  Այնպես, որ ստեղծված վիճակում  պետք է միայն ու միայն մեղադրել  քայլարածներին և՛ ամեն ոլորտ տանուլ տալու և՛ հայրենիք կորցնելու, մի խոսքով՝ ամեն ինչում:

Ծառուկյանը զգուշացրել էր նաև Արցախի հարցում հնարավոր ծանր հետևանքների մասին, բազմիցս պատրաստակամություն էր հայտնել կիսվել իր փորձով, խորհուրդներով, նշել էր, որ իրեն պաշտոն պետք չէ, բայց… ունենք այն, ինչ ունենք: Հիմա մնում է միայն առաջ նայել և ականջալուր լինել այն անձանց, ովքեր հայրենասերներ ու հայրենիքի նվիրյալներ են: Այնպես որ, Ծառուկյանն անհատը այսօր, ինչպես և միշտ եղել է և կլինի մեր պետության այն ամենակարևոր միացնող օղակներից, ում գործոնը փոխարինելն անհնարինն է …


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ



he situation in the country has forced everyone to make sober assessments, to present solutions to the problems facing the people. For 2.5 years, the government was given the opportunity, full time, to be able to fulfill the expectations of the people, that is, their promises to the people, on the basis of which they became the government. We all supported those changes so that we could make it a reality, of course there was an opportunity to make the people’s expectations a reality. But when their structure, program, staff was created, it

was obvious that it was impossible to fulfill these promises and expectations with that staff. Only PAP leader Gagik Tsarukyan had the courage to speak about this. You can all watch today, he said it a year, a year and a half ago, that the people are not a testing ground, the state is not a testing ground, that there must be experienced, professional people, it does not matter party affiliation or the problem of walking together There is none.

But, as they say, the speaker needs a listener. And the current government has neither the ability to listen nor the ability to act. The main problem is that there are people, officials, managers in that staff, who in real life did not put a stone on a stone, did not lead any field, there is a lack of experience, it was clear that it would not become a reality. So, in the current situation, one should only blame those who walked for “losing every sphere” and losing the homeland, in a word, in everything.

Tsarukyan warned about the possible serious consequences in the Artsakh issue, repeatedly expressed readiness to share his experience and advice, noted that he did not need a position, but … we have what we have. Now all that remains is to look ahead and listen to those who are patriots and devotees of the homeland. So, Tsarukyan the individual today, as always, will be one of the most powerful connecting links of our state, whose factor is impossible to replace …

GREEN PRESS

Сообщение Ծառուկյանը ճիշտ էր, դուք սխալվեցիք… появились сначала на .


от admin

-->