>

Եթե դուք որևէ մեկի մոտ կասկածում եք ինսուլտ, առանց հապաղելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։

Նույն այս թեմայով
Նույնիսկ եթե մինչև շտապբուժօգնության ժամանելը ինսուլտի նշանները մեղմանում կամ անհետանում են, մասնագիտական օգնության անհրաժեշտությանը դրանից չի նվազում։




Քոչարյանի զոհերը

Եթե ինսուլտի ախտանիշները անհետանում են (ամենաուշը մինչև 1-2 օրվա ընթացքում), դա կարող է նշանակել, որ գործ ունենք անցողիկ իշեմիկ նոպայի (գրոհի) հետ, որը բարձրացնում է ավելի ուշ «լիարժեք» ինսուլտի ռիսկը։





Նախնական զննումից հետո, ինսուլտի կասկածով անձը կարիք ունի տեղափոխվելու հիվանդանոց, որտեղ կարող է կազմակերպվել ավելի մանրակրկիտ հետազոտություն և լիարժեք մասնագիտական բուժում։

Ինսուլտի ախտանիշները ճանաչելը. «FAST»
Տարբեր անձանց մոտ ինսուլտի ախտանիշները կարող են տարբեր լինել, բայց սովորաբար դրանք սկսվում են հանկարծակի։ Գլխուղեղի տարբեր շրջանները վերահսկում են մեր մարմնի տարբեր մասերը, ուստի ինսուլտի նշաններն ուղղակիորեն կախված են այն հանգամանքից, թե ուղեղի որ շրջանն է տուժել և ինչ խորությամբ։


Ինսուլտի հիմնական ախտանշանները կարելի է հիշել՝ օգտվելով անգլերեն «FAST» հապավումից: FAST-ի օգնությամբ կարելի է ճանաչել ինսուլտի 10 դեպքերից 9-ը։

Face (դեմք). դեմքը մի կողմի վրա թեքված կամ կախ ընկած, ժպտալու կամ բերանը և աչքերը շարժելու անհնարինություն։
Arms (ձեռքեր). մեկ կամ երկու ձեռքերը բարձրացնելու կամ բարձրացնելուց հետո նույն դիրքում պահելու անկարողություն (ձեռքերի թուլության և թմրածության պատճառով)։
Speech (խոսք). աղավաղված և անհասկանալի խոսք, երբեմն՝ խոսելու կարողության կորուստ պահպանված գիտակցության պայմաններում։
Time is critical (ժամանակը վճռորոշ է). առանց ուշացնելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե առկա է այս ախտանիշներից որևէ մեկը։
Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իմանա այս ախտանիշները, հատկապես, եթե նրա ընտանիքի անդամներից մեկը մեծահասակ է, ունի շաքարային դիաբետ (շաքարախտ) կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։



Ինսուլտի մյուս նշաններն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝

կաթված (պարալիչ)՝ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի թմրածության զգացում կամ թուլություն (հատկապես մի կողմից)
մեկ կամ երկու աչքերի տեսողության հանկարծակի կորուստ
գլխապտույտ և փսխում
հաղորդակցման խնդիրներ, խոսքի դժվարացում, մյուսների խոսքը հասկանալու դժվարություններ
աղավաղված և անհասկանալի խոսք
քայլելու, հավասարակշռության և կորդինացիայի խնդիրներ
հանկարծահաս և սուր գլխացավ, հատկապես, եթե զուգակցվում է պարանոցի կարկամվածության (ձգվածության) հետ
կլման դժվարություն (դիսֆագիա)
գիտակցության կորուստ և կոմա (ծանր դեպքերում)։
«Միկրոինսուլտ» կամ անցողիկ իշեմիկ նոպա
Անցողիկ իշեմիկ նոպայի նշանները գրեթե նույնն են, ինչ ինսուլտինը (գուցե քիչ ավելի թեթև), սակայն դրանք սովորաբար տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ (առավելագույնը՝ 1-2 օր)։

Միկրոինսուլտի նշաններն ի վերջո լիարժեք անհետանում են։ Սակայն երբեք պետք չէ անտեսել այս վիճակը, քանի որ ուղեղի անցողիկ նոպան ոչ այլ ինչ է, քան գլխուղեղի արյան շրջանառության խնդիրների առկայության և հնարավոր ինսուլտի բարձր ռիսկի մասին լուրջ ահազանգ։

Միկրոինսուլտից հետո առաջին 4 շաբաթվա ընթացքում «լիարժեք» ինսուլտ զարգանալու ռիսկը շատ բարձր է։ Ուստի, անցողիկ իշեմիկ նոպայի մասնագիական բուժումը խիստ կարևոր է՝ կրճատելու հնարավոր ինսուլտի ռիսկը։


от admin

-->