>

Կրունկի հատվածի ցավը սովորաբար պատճառվում է գերօգտագործումից: Նման ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառներից են ներբանային ֆասցիիտը, աքիլեսյան տենդոնիտը և հոդաբորբը:

Նույն այս թեմայով
Եթե ունենք ներբանային շրջանի կայուն ցավեր, ապա պետք է այցելել ձեր բժշկին կամ ֆիզիոթերապևտին:

Ներբանային ցավի պատճառները
Ներբանային ֆասցիիտ (փակեղաբորբ)
Ներբանային կամ պլանտար ֆասցիիտը համանուն փակեղի բորբոքումն է: Վերջինս ձեր ոտնաթաթի ստորին մակերևույթով անցնող ամուր և հաստ հյուսվածք է, որը կրունկոսկրը միացնում է մատներին՝ ապահովելով դրանց նպատակասլաց շարժունակությունը։




Քոչարյանի զոհերը

Ներբանային փակեղի արյունազեղումները կամ գերլարվածությունը կարող են առաջացնել վերջինիս բորբոքում և պատճառել առավոտյան ժամերին արտահայտված, իսկ հետո՝ աստիճանաբար մեղմացող տվյալ շրջանի ցավեր:





Ներբանային փակեղի բորբոքման պատճառներից են՝ կրունկոսկրի շրջանում ոսկրի գերաճ՝ ոսկրային խիթ (пяточная шпора), կրունկի վրա երկարատեւ ծանրաբեռնվածություն, մարմնի ավելորդ քաշ, սխալ ընտրված կոշիկ և հարթաթաթություն:

Ներբանային ֆասցիիտ ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ ցավն ուժեղ է, երբ առավոտյան առաջին անգամ վեր են կենում անկողնուց կամ երկար ժամանակ նստած վիճակից հետո սկսում են քայլել: Այնուամենայնիվ, հաճախ նույնիսկ քայլելը շարունակելիս մի քանի րոպեի ընթացքում ցավերն աստիճանաբար մեղմանում են:

Նախնական բուժումը ներառում է ցավերն առաջացնող կամ սաստկացնող գործերից խուսափելը, ոտնաթաթի ութաձև վիրակապումը, օժանդակող կոշիկ կրելը և ավելցուկային քաշից ազատվելը: Երկարատև բուժումը ներառում է ոտնաթաթի փոքր մկանները և մյուս կառուցվածքային տարրերն ամրապնդող վարժանքները:


Աքիլեսյան տենդինիտ (ջլաբորբ)
Աքիլեսյան տենդինիտը կրունկի շրջանի ցավի մյուս ամենահաճախ հանդիպող պատճառն է: Այն աքիլեսյան գարշապարի բորբոքումն է՝ ջիլ, որը ձգվում է սրունքի ետնամասից մինչև կրունկոսկր և ապահովում ոտնաթաթի շարժունակությունը:

Աքիլեսյան տենդինիտը հաճախ առաջացնում է կրունկի հետին մասում տեղակայված ցավեր, երբեն նաև՝ նույն շրջանի այտուցվածություն, տեղային տաքություն և լարվածություն: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ձկնամկանի լարվածության կամ գերօգտագործման պատճառով և խանգարել նստած տեղից վեր բարձրանալուն, ինչպես նաև ոտնաթաթերի վրա կանգնելուն:

Սրունքի ետնամասի շրջանի նուրբ մերսումը կարող է օգնել: Եթե ցավերը պահպանվում են, ապա պետք է այցելել ձեր բժշկին, ֆիզիոթերապևտին և կատարել հատուկ վարժանքներ:



Այլ պատճառներ
Հոդաբորբը (արթրիտ) նույնպես կարող է առաջացնել ներբանային ցավ: Ցավերի այլ պատճառներից են՝

ներբանային բուրսիտ (ձուսպապարկի բորբոքում)
լարվածության կոտրվածք, որը կարող է պատճառվել կրկնվող լարվածությունից, ծանր վարժանքներից, սպորտային կամ այլ ծանրաբեռնվածության ժամանակ
տարզալ թունելի համախտանիշ՝ նյարդի սեղմում
կրունկոսկրի հյուծում
օստեոմիելիտ (ոսկրի վարակային բորբոքում):
Ներբանային ցավի ախտորոշումը
Բժիշկը կարող է հեշտությամբ ախտորոշել ցավի պատճառը՝ զրուցելով ձեզ հետ և զննելով ցավոտ հատվածը:

Ներբանային ցավի բուժումը
Բժիշկը կամ ֆիզիոթերապևտը կարող են ձեզ խորհուրդ տալ հանգիստ ռեժիմ և տնային պայմաններում տարվող բուժում, օրինակ՝ սրունքի ետնամասի մկանները ձգող և ամրապնդող վարժանքներ, եթե նման վիճակի պատճառը ներբանային ֆասցիիտն է կամ աքիլեսյան տենդինիտը:

Բուժման այլ տեսակներից են՝

տեղային սառեցնող միջոցներ
հակաբորբոքային դեղեր կամ սովորական ցավազրկողներ
գիշերային շինաներ կամ ֆիքսող վիրակապեր
օժանդակող կոշիկներ կամ օրթոտիկս (стельки)
մարմնի ավելցուկային քաշի նվազեցում:
Եթե վարժանք կատարելիս ձեր ոտնաթաթի ետևում հանկարծակի ի հայտ է գալիս ուժեղ ցավ, ապա չի բացառվում, որ դուք վնասել եք ձեր աքիլեսյան ջիլը: Նման դեպքերում անհապաղ դիմեք բժշկական օգնության:

Ներբանային ցավի կանխարգելումը
Ոտնաթաթերի վրա ընկնող լարվածությունը մեղմացնելը կարող է օգնել, որպեսզի կանխարգելեք կրունկի շրջանի վնասվածքները և ցավը: Ֆիզիկական վարժանքներից առաջ կատարեք նախավարժանք: Մշտապես կրեք ձեր ֆիզիկական ակտիվության համապատասխանող կամ օժանդակող կոշիկներ:


от admin

-->