>

Ձկնամկանը գտնվում է սրունքի հետևի կողում: Կծկվելիս ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը, և այս շարժումները կարևոր են վազելիս կամ քայլելիս։​

Նույն այս թեմայով
Ի՞նչ է ձկնամկանի շրջանի ցավը
Ձկնամկանի շրջանի (ռուսերեն՝ икра) ցավը սովորաբար պատճառվում է նույն մկանի կծկանքից կամ ձգվածություն-լարվածությունից: Սակայն երբեմն ցավը կարող է լինել ավելի լուրջ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը:




Քոչարյանի զոհերը

Ձկնամկանի շրջանի ցավի պատճառները
Մկանային ցնցում (ջղաձգում)
Ձկնամկանի ցավը սովորաբար ի հայտ է գալիս այդ մկանի ջղաձգման պատճառով, երբ վերջինս հանկարծակի կծկվում է և մնում այդ վիճակում՝ առանց թուլանալու: Սա կարող է առաջանալ, երբ դուք կատարում եք ձեզ անծանոթ ֆիզիկական վարժություն, ջրազրկված եք (դեհիդրատացիա) կամ ունեք որոշ էլեկտրոլիտների (միներալների) պակաս: Որպես կանոն, նման ջղաձգումներն ինքնուրույն արագ անհետանում են:





Մկանային լարվածություն (ձգվածություն)
Իրականում, ձկնամկանի շրջանում կան երկու տարբեր մկաններ` երկգլխանի (gastrocnemius) և ձկնամկան (soleus), որոնք միմյանց հանդիպում են կրունկոսկրին կպչող աքիլեսյան ջլի (գարշապարի) վրա:

Այս երկու մկաններից մեկնումեկի գերլարվածությունը կամ ձգվածությունը կարող է առաջացնել «բռնող», «քաշող» կամ «պատռող» բնույթի կտրուկ ցավ: Նման դեպքերում դուք կարող եք նշել նաև՝

սրունքի հետին շրջանում հանկարծակի ծակոցանման ցավեր
նույն շրջանի մկանների «քարացում» կամ քայլելիս՝ թուլության զգացում
ոտնաթաթերի վեր բարձրացման դժվարացում
1-2 օր անց նույն շրջանում արյունազեղման և կապտուկի առաջացում:
Սրունքի ետնամասի ցավերի այլ հնարավոր պատճառներից են՝


աքիլեսյան ջլի բորբոքում (տենդոնիտ)
իշիաս, երբ խնդիրներ կան ձեր ոտքի նյարդավորումն ապահովող նստանյարդի հետ
դիաբետիկ պերիֆերիալ (ծայրամասային) նեյրոպաթիա, երբ նյարդի վնասումն ազդում ձեր ստորին և վերջին վերջույթների, այդ թվում՝ ոտնաթաթերի և ձեռքերի հսկողության վրա
տվյալ շրջանի վնասվածք, որն առաջացրել է արյունազեղում (կապտուկ)
խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ), երբ վերջույթների խոր ընկած երակների լուսանցքում զարգանում է արյան մակարդուկ (թրոմբ)
ծանր հիվանդություն համարվող կոմպարտմենտ-համախտանիշ, երբ մկանները ճնշվում են կուտակվող արյունվ կամ այտուցով։
Ե՞րբ է պետք այցելել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե՝

ձկնանման մկանի շրջանն այտուցված է
տվյալ շրջանն անսովոր սառը կամ գունատված է
ձեր ստորին վերջույթը թմրած կամ թուլացած է (պարալիզված է)
ունեք այտուցներ
տվյալ շրջանը կարմրած, տաքացած կամ ձգված է
երկու ոտքերն էլ այտուցված են և ունեք դժվարաշնչություն
ձեր սրունքի ետնամասերը դառնում են ցավոտ քայլելիս կամ դրանից հետո
տնային պայմաններում մի քանի օր բուժում ստանալուց հետո ցավերը չեն մեղմանում կամ սաստկանում են
դուք ունեք ցավոտ վարիկոզ երակներ:
Առանց հետաձգելու դիմեք բժշկական օգնության, եթե ունեք ԽԵԹ-ի նշաններ և երկար ժամանակ գտնվել եք անշարժ նստած վիճակում (օրինակ՝ ժամեր տևող թռիչքներ): Այս նշաններից են՝



ձեր սրունքի ետնամասն այտուցված է
նույն շրջանի մաշկը կարմրած է կամ զգում եք տեղային տաքություն կամ այրոց
ձեր ամբողջ ոտքը ցավոտ է:
Ձկնամկանի շրջանի ցավի բուժումը
Հաճախ սրունքի ետնաշրջանի մկանների նուրբ մերսումը կարող է մեղմացնել ջղաձգումը և ցավերը: Եթե ունեք ձկնամկանի ձգվածություն կամ աքիլեսյան տենդոնիտ, ապա կարող եք կատարել «RICE» հապավումով նկարագրվող հետևյալ 4 միջոցառումները՝

Rest. հանգիստ տվեք տվյալ շրջանին
Ice. սառցեպարկ կամ սառեցնող այլ միջոց դրեք տվյալ շրջանին (20 րոպե)
Compress. տվյալ շրջանում դրեք սեղմող վիրակապ (եթե ցավերն ուժեղանում են, ապա թուլացրեք վիրակապը)
Elevate. բարձր դիրք տվեք տվյալ ոտքին (օրինակ՝ պառկեք և ոտնաթաթի տակ բարձ դրեք)։
Ձեր բժշկի խորհրդով կարող եք նաև ընդունել որևէ հակաբորբոքային դեղամիջոց, որը կարող է մեղմացնել ցավերը և այտուցվածությունը: 48 ժամ անց կարող եք ծնկահոդում զգուշությամբ ծալել ոտքը կամ որևէ մեկի օգնությամբ հանգիստ քայլել՝ առանց ծանրաբեռնելու ձեր տվյալ շրջանի մկանները:

Ձկնամկանի շրջանի ցավի կանխարգելում
Մինչև ծանր վարժանք կատարելը փորձեք նախ «տաքացնել» ձեր մկանները թեթև նախավարժանքներով: Խուսափեք միօրինակ ծանր վարժանքներից կամ հասեք այդ մակարդակին աստիճանաբար:

Խուսափեք ջրազրկումից, որը կարող է նպաստել մկանային ջղաձգումների զարգացմանը: Մագնեզիումական հավելումները (հատկապես հղի կանանց) կարող են օգնել մկանային ջղաձգումների կանխարգելանը:

Եթե ունեք դիաբետ, ապա մշտական հսկողության տակ պահեք ձեր արյան գլյուկոզի մակարդակը:


от admin

-->