>


Երբ ընտանիքում երեխա է հայտնվում, բոլոր առարկաները, որոնց նա կարող է դիպչել, ավտոմատ կերպով վտանգի են ենթարկվում, այդ թվում նաև պաստառները: Երեխաների համար գոյություն չունեն սահմաններ, երբ խոսքը գնում է նկարչության մասին, այդ պատճառով պատը բավականին հաճելի ու հարմար վայր է հանդիսանում նկարչության համար:







Քոչարյանի զոհերը

Եթե, վերադառնալով տուն, տեսնեք, որ պաստառները խզբզած են գրիչով, մի անհանգստացեք․ իրավիճակը հեշտ է շտկել: Այս միջոցը հարմար է լվացվող բաց պաստառների համար: Անհրաժեշտ է ժավել, ականջի փայտիկներ և ափսե: Մինչ անցնեք աշխատանքի, անտեսանելի վայրում ժավել քսեք պաստառի վրա, որպեսզի ստուգեք դրա ներկի կայունությունը:



Ժավելը լցրեք ամանի մեջ, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատել ականջի բամբակյա փայտիկով։ Ժավելը քսեք կեղտոտ տարացքի վրա: Թողեք 2 ժամով․ այդ ընթացքում թանաքը պետք է լիովին լուծվի: Ժավելի մնացորդները հեռացրեք փափուկ շորիկով:


от admin

-->