Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980, Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020), ռազմական վերլուծաբան-փորձագետ:
Քոչարյանի զոհերը
2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը ստացել է սրտի կաթված։
Նրան շտապ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մենք տեղեկացանք, որ այս պահին Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները սպասում են, որ վիճակը կայունանա, որից հետո նրան անմիջապես կվիրահատեն։
Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։
Сообщение Արծրուն Հովհաննիսյանը ստացել է սրտի կաթված․ Նոր մանրամասաներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.