>

Խոյ: Առավելություններ. դուք երբեք չեք ձանձրանա ուրախ և խրախճանքներ սիրող Խոյի հետ: Թերություններ. Խոյերը հաճախ լինում են եսակենտրոն և հավակնոտ:

Ցուլ: Առավելություններ. հավատարիմ է, աշխատասեր, պատասխանատու: Թերություններ. պահանջելու է ձեզնից նույնը, ուստի և հաճախ կարող է շատ ձանձրալի լինել:

Երկվորյակ: Առավելություններ. հետաքրքիր զրուցակից է, ունի լայն մտահորիզոն և խելացի է: Թերություններ. անտանելի շատախոս է, ով ունակ չէ լռելու և ձեզ լսելու:




Քոչարյանի զոհերը

Խեցգետին: Առավելություններ. զգացմունքային է, հոգատար, կարեկից: Թերություններ. ունի շատ մեծ ու խիստ պահանջներ և ակնկալիքներ իր կեսից:





Առյուծ: Առավելություններ. պայծառ, շողշողացող բնույթ ունի, որի շնորհիվ նա պարգևում է երջանկության զգացում, նրա հետ միշտ հետաքրքիր է: Թերություններ. խամրում է, երբ ուշադրության կենտրոնում չէ, ուստի դուք պետք է մշտապես ապացուցեք, որ սիրում եք իրեն և հիանաք նրանով:

Կույս: Առավելություններ. նվիրված է, կազմակերպված, կարողանում է կառավարել ֆինանսները, ռացիոնալ է: Թերություններ. շատ պահանջկոտ և բծախնդիր պերֆեկցիոնիստ է, ով դրանով կարող է ձեզ խելագարության հասցնել:


Կշեռք: Առավելություններ. շփվող է, բարեհամբույր, ռոմանտիկ, քնքուշ: Թերություններ. տատանողական և կասկածամիտ է, կարող է ունենալ խաղամոլության հակում:

Կարիճ: Առավելություններ. հավատարիմ է, շատ կրքոտ, ուղղախոս և բավականին զարգացած: Թերություններ. նա մշտապես ինչ-որ գաղտնիքներ ունի և մինչև վերջ անկեղծ չէ, հաճախ կարող է շատ կոպիտ լինել:

Աղեղնավոր: Առավելություններ. արկածասեր է, սիրում է ճանապարհորդել, ակտիվ է: Թերություններ. տանել չի կարողանում պարտվել անգամ փոքրիկ հարցերում, ուստի շատ անտանելի է դառնում:



Այծեղջյուր: Առավելություններ. աշխատասեր է, կամային և անկախ: Թերություններ. փառամոլ է, համառ և ցանկանում է ամեն բան իր վերահսկողության տակ պահել:

Ջրհոս: Առավելություններ. ստեղծարար է, հետաքրքրասեր, պատրաստ ընդունելու և բացահայտելու նորը: Թերություններ. փոփոխական է, ըմբոստ ոգի ունի և վստահելի չէ:

Ձկներ: Առավելություններ. ռոմանտիկ է, օժտված է լսելու ունակությամբ, բարի է, նվիրված: Թերություններ. ծայրահեղական է, մեկ վայրկյանում նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, չափազանց էմոցիոնալ է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->