>


5 տարի առաջ հայտնվել էի դժվարին իրավիճակում: Ամուսինս լքեց ինձ՝ միայնակ թողնելով 1 տարեկան երեխայիս հետ: Հավաքեց իրերն ու հեռացավ… Ես փորձում էի ինչ-որ բան անել, տեղավորվել աշխատանքի, սակայն երեխայի հետ դա գրեթե անհնար էր: Մի օր երբ տուն էի վերադառնում հերթական անհաջող հարցազրույցից, տեսա մի տարեց կնոջ, ով վախենում էր միայնակ անցնել ճանապարհը:








Քոչարյանի զոհերը

Մոտեցա նրան, վերցրեցի ձեռքի ծանր տոպրակները, բռնեցի ձեռքից և անցակցրեցի: Նա ինձ շնորհակալություն հայտնեց և պնդեց, որ մտնեմ իր տուն՝ մի բաժակ սուրճ խմելու: Ի զարմանս ինձ՝ ես համաձայնեցի: Ինքս էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի, սակայն պատմեցի ողջ պատմությունս: Տատիկն ասաց, որ իր թոռն ունի մանկապարտեզ: -Ես հիմա կզանգեմ նրան: Գուցե նա օգնի քեզ,-ասաց տատիկը:




Այդպես էլ արեց: Պայմանավորվեց նրա հետ, որ ես երեկոյան զանգահարեմ և խոսենք: Հաջորդ օրը ես նստած էի մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակում: Արդյունքում ես ունեցա դայակի աշխատանք և երեխայիս հետս այնտեղ տանելու հնարավորություն: Դեռ մի քանի տարի այսպես կշարունակեմ, իսկ հետո գուցե հաշվապահություն սովորեմ, որպիսի կարողանամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Այդպես պատահական հանդիպումն օգնեց լուծել այդ պահին շատ բարդ խնդիրներ՝ դեպի լավը կյանքս կտրուկ փոխելով:


от admin

-->