>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին հորդորեց ակտիվ լինել նաև սեփական գործ հիմնելու հարցում:


«Սիրելի  ժողովուրդ, տեսնում եմ հպարտ եք, դուխով եք, ձեզ զգում եք ՀՀ-ի բաձրագույն իշխանության կարգավիճակում, որովհետև դուք եք իշխանությունը: Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարց էր հնչեցնում ու ասում էր՝  «ձեր իշխանությունը»՝ ի նկատի ունենալով ինձ: Ես ասացի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես կլինեմ վարչապետ, թե  չեմ լինի, դա չի էականը: Սրանից հետո իշխանությունը լինելու է բացառապես ժողովրդինը: Ես շատ կարևորում մարզային այս այցելությունները: Անկեղծ եմ ասում, այս այցելություններում փնտրում եմ դաշնակիցներ ոչ թե կուսակցական առումով, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

Վարչապետը պատմեց, որ այս այցելության ընթացքում է գտել է մի այդպիսի դաշնակից. խոսքը 84 –ամյա բնակից Քնարիկ Մնացականյանի ու իր 90 ամյա ամուսնու մասին է: Քնարիկ Մնացականյանին վարչապետը հանդիպել է Արարատի գինու գործարանի մուտքի մոտ:

«Պարզվեց, որ նա իր ամուսնու հետ ունի խաղողի մեծ այգի և ամեն տարի ռեկորդային քանակությամբ բերք է ունենում: 25 տոննա խաղող են ստանում և մթերում: Հարցնում եմ, թե ով է օգնում այդ գործում, Քնարիկ մայրիկը նշեց, որ աշխատողներ ունեն, որոնք կազմակերպում են աշխատանքը: Վերջում պարզվեց, որ Քնարիկ մայրիկը տարվա կտրվածքով 20 աշխատատեղ է ապահովում: Նա նույն խնդիրն  ունի, ինչպես մնացածը, ջրի, պարարտանյութի, բայց նա չի ասում վարչապետ ես, արի այս խնդիրները լուծի: Նրա հայացքի մեջ կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ խնդիրը լուծես: Նա չի պատրաստվում սպասել, որ իր որևէ մեկը գա ու իր խնդիրը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրն ամենևին փողին չի վերաբերում, խնդիրը ինքնագնահատականի մեջ է, որ քաղաքացին հավատա ու վստահ լինի՝ ինքը կարող է իր խնդիրները լուծել:



«Ուզում եմ ասել, որ ապագա Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքելությունը: Չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց օգնություն բերի: Հայաստանը մի երկիր է որտեղ 84 ամյա կինն իր 90 ամյա ամուսնու հետ 20 աշխատեղ է ստեղծում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->