>

Արա Աբրահամյան


«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է:  «Փաշինյանը ցпւյց տվեց, որ ինքն իրավпւնք չпւնի վարչшպետ լինելпւ, բոլпրը պետքա պատասխшն տան…». Մինչ տեսանյութը դիտելը․ ծանոթացեք օրվա լրահոսին։

loading...




Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե մասնակցելո՞ւ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին:





«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն ու որոշ տեղերում՝ պարտականությունն է այս նեղ, անելիանելի վիճակում մասնակցել ընտրություններին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց թե ինչ ձևաչափով և որ ուժի հետ, ինքս կորոշեմ»,- ասել է Օհանյանը:


ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի իշխանության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու: Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ:

Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած բանագնացը շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել ու ներկայացրել Սարգսյանի և Քոչարյանի պահանջները: Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել ու որոշում կայացնել:



Թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ եզրահանգման կգա իշխանությունը, դժվար է ասելը, քանի որ ներսում տարբեր դիրքորոշումներ կան դրա վերաբերյալ: Դրա համար, իշխանությունը որոշել է երկու օր տրամադրել այդ հարցին լուծում գտնելու համար:

 

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանը ցпւյց տվեց, որ ինքն իրավпւնք չпւնի վարչшպետ լինելпւ, բոլпրը պետքա պատասխшն տան…». Արա Աբրահամյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin