>

ՄԵՐ ԽՈՊԱՆՉԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Ես խորին հարգանք ունեմ արտագնա աշխատանքի մեկնողների հանդեպ՝ նրանք չարչարանքով տուն են պահում, ընտանիք են պահում: «Խոպանչի» բառը նրանց չի սազում՝ նրանք ազնիվ, տնարար մարդիկ են:


Իսկ այ մեր նախագահը՝ արմեն սարգսյանը, իսկական «խոպանչի» է: Թեպետ այս միլիարդատեր բանսարկուն գումարի կարիք չունի, բայց «խոպան» մեկնեց՝ երես թեքելով մեր ժողովրդից էլ, մեր երկրից էլ: Գնաց ու, իր ասելով, հեռավար ղեկավարում է երկիրը: Վայ, ողբամ քո «ղեկավարումը»:
Ասա ով էր քեզ կարգել նախագահ, ասեմ ով ես դու: Դու հիմա, «Խոպանչի» արմեն սարգսյան, նույնն ես, ինչ քեզ Անգլիայից Հայաստան բերած սեռժիկն է, ինչ քոչարյան ռոբիկն է, ինչ չկաթողիկոսն է: Դու քո կեղծ հիվանդությամբ Անգլիա փախչելով՝ նման ես այն բոլոր դավադիրներին ու դավաճաններին, որոնց մեղքով Արցախն ու մեր երկիրը պարտվեցին այս վերջին պատերազմում:








Դու քո վարմունքով ընդամենը նման ես սուտ խռոված այն երեխային, որը տանից փախել է, երբ իրեն դիտողություն են արել, թե չի կարելի տան ղեկավարին վիրավորել: Կորոնան ի՜նչ լավ առիթ էր քեզ համար, որ դու, իբր բուժման ես մեկնում, բայց մեր երկրի համար դարձար… հեռավար նախագահ: Կորոնավիրուսով վարակված լինելը պարզապես ձև էր, անգլիական սովորական խարդավանք, բանսարկություն, և դու քեզ կարգեցիր Հայաստան երկրի վտարանդի նախագահը, ում մեր երկրի օրինական իշխանություններին ընդդիմադիր կոչվածները փորձելու են «վերադարձնել» որպես Չորրորդ Հանրապետության նախագահ: Այդ ի՜նչ երազանքների մեջ ես, արմեն սարգսյան: Երազում ես վերադառնալ առանց Փաշինյանի Հայաստան և քո համակիր ինչ-որ ցաք ու ցրիվ կուսակցությունների, ինչ-որ չկաթողիկոսի, ինչ-որ նախկին հանցագործ նախագահների աջակցությամբ Հայաստանում «հիմնել» չորրորդ Հանրապետություն: Զգույշ, «խոպանչի» արմեն, հանկարծ երազախաբ չլինես:

Դու, արմեն սարգսյան, Հայաստանի հետ կապված մի ճիշտ բան ժամանակին ասել ես. «Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը»: Բռավո, «խոպանչի» արմեն, դու ճիշտ ես հասկացել Անգլիայի վերաբերմունքը, երբ արցախյան հարցի քննարկմանը քո պաշտելի երկիրը, միակն այդ համաժողովում, վետո դրեց: Բայց եթե մեծ երկրներն իրենց շահերն են պաշտպանում, դո՞ւ ում շահն ես պաշտպանում, որ Հայաստանում խռովության ակտիվ մասնակիցն եղար ու… «խոպանչի» դարձար՝ հուսալով, թե խռովությունը կհաղթի, ու դու կվերադառնաս որպես «Չորրորդ Հանրապետության» նախագահ: Հիմա քո խոպանում սսկվել ես, երբ նկատում ես, որ քո համախոհներ չկաթողիկոսն էլ, նախկին երկու նախագահ դավաճաններն էլ, այն թափթփուկ կուսակցությունների դավադիրներն էլ մերժվում են ժողովրդից ու ատելի են դարձել:
Բա քո այդ վարմունքը, ոչ եղած-չեղած «պրեզիդենտ» ընկեր սարգսյան արմեն, նախագահի՞ վարմունք է: Բա դու ամոթ չունե՞ս:


Թե ամոթ ունենաս ու խոպանից վերադառնաս, ինչպե՞ս ես արդարանալու ժողովրդի առաջ, որ հենց ժողովրդից մերժված այն հանցագործներ ռոբիկի ու սեռժիկի հետ սեպարատ, դավադիր հանդիպումներ էիր ունենում ընդդեմ վարչապետի և ժողովրդի: Նախկինում նախագահի աթոռը բռնազավթած այդ երկուսի հետ դեռ հպարտ կեցվածքով էլ լուսանկարներ էիր հրապարակում, թե, իբր, երկրի վիճակո՜վ ես մտահոգված, իբր ելքե՜ր ես փնտրում: Վայ, չունենամ քեզ, Անգլիայի լրտես, որ Անգլիայից Հայաստան գալուդ բուն նպատակը քո բիզնես շահերը պահելն էր: Բա եղա՞վ:
Հիշենք Հայաստան գալու քո պատմությունը: Քեզ Անգլիայից Հայաստան բերեց սեռժիկը: Բայց միայն սեռժիկը չէր բերել, քեզ բերել էին քո բիզնեսները՝ փայատեր Ամուլսարի հանքից, որը ժամանակին կաշառքի ճանապարհով նույն սեռժիկն էր փաթաթել մեր ազգի վզին: Փայատեր Բաքվից Անգլիա հոսող նավթի, Հայաստանում «Ռուսնավթ» ընկերության տնօրինում, և այլն, և այլն… Այ սրանք էին բերել քեզ Հայաստան ու մեր գլխին իբրև նախագահ կարգել:



Դու եկար Հայաստան այն անհոգությամբ, որ մոտիկից տեր կկանգնես քո բիզնեսին: Եկար Հայաստան՝ չպատկերացնելով, թե մեր երկրում կարող է հեղափոխություն լինել, և քո հովանավոր սեռժիկին ռադ կանեն:

Հիմա այդ ռադ անելու ժաքմանակը քոնն է, «խոպանչի» արմեն սարգսյան: Եվ դրա համար ո՛չ միտինգ, ո՛չ հանրաքվե, ո՛չ էլ ժողովրդի հավաքական «ՈՉ»-ն է պետք, այլ պարզապես Ազգային ժողովում մի խելքը գլխին պատգամավոր թող զարմացած հարցնի, թե՝ «Ո՞ւր է մեր նախագահը», և դրանից հետո օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա: Սա արդյոք գիտակցո՞ւմ են ԱԺ-ում: Գիտակցո՞ւմ են, որ արմեն սարգսյանն իր այս «խոպանչու» պահվածքով անհարգալից է վերաբերվում ժողովրդի հանդեպ, երկրի հանդեպ: Եվ արմեն սարգսյանն ինքն էլ, գիտակցո՞ւմ է, արդյոք, որ Հայաստանում արդեն շատ օտար է, չափազանց օտար և շատ ճիշտ կանի, որ Անգլիայից հեռավար կարգով ուղարկի իր հրաժարականը: Սա՛ է ճիշտը, և սա՛ կլինի «խոպանչի» արմենի խելամիտ քայլը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Բա դու ամոթ չունե՞ս․ Թե ամոթ ունենաս ու խոպանից վերադառնաս, ինչպե՞ս ես արդարանալու ժողովրդի առաջ․․․․Ալիս Սողոմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->