>

Կա մի այսպիսի հասկացություն՝ «ուժեղ կին», սակայն ովքե՞ր են համարվում այդպիսիք: Նման կանայք իրենց կյանքի ընթացքում տարատեսակ դժվարություններ են հաղթահարել, ծանր պահեր են ունեցել, սակայն չեն կոտրվել, նպատակասլաց են, կամային և հաջողակ: Սակայն տղամարդիկ մի տեսակ խուսափում են նրանցից:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 պատճառ, թե ինչու տղամարդիկ չեն կարողանում լինել ուժեղ կանանց հետ:




Քոչարյանի զոհերը

#1 Ուժեղ կնոջը հարկավոր չէ, որ տղամարդն իր համար պայքարի, կռիվների մեջ ներքաշվի: Սրան հակառակ տղամարդիկ ունեն ցանկալի լինելու կարիք, նրանք իրենց ավելի զգալի են համարում, երբ պայքարում են կնոջ համար, պաշտպանում նրան, իսկ ուժեղ կինն անպաշտպան չէ, ուստի և տղամարդիկ չեն կարողանում նրա հետ ռեալիզացցնել իրենց հեռոսական ֆանտազիաները:





#2 Ուժեղ կինը գիտի, թե ինչ է ուզում: Ուժեղ կինը գիտի, թե ինչ է ուզում, ինչպես դրան հասնել և ինչ զոհողություններ կպահանջի նպատակին հասնելն իրենից: Նա ունի հստակ նպատակներ և ամուր կամք դրանք իրագործելու համար: Տղամարդիկ նման կանանց կողքին իրենց անպետք են զգում, ի՞նչ կարող են նրանք անել նրա համար, ուժեղ կինն ինքն էլ կհասնի իր նպատակին:

#3 Ուժեղ կինը տղամարդուց պահանջում է ազնվություն և անկեղծություն: Տղամարդկանց շատ դժվար է անկեղծանալ, բացել իրենց հոգին: Իսկ ուժեղ կինը չի պատրաստվում ստեր կամ անազնիվ վերաբերմունք հանդուրժել:

#4 Ուժեղ կինը չի վախենում մտերմությունից: Ուժեղ կինը մտերմություն է ակնկալում տղամարդուց և շատ ավելի համարձակ է, քան տղամարդը: Տղամարդիկ լարվում են լուրջ հարաբերություններից:


#5 Ուժեղ կինը հիանալի կերպով տարբերակում է սուտը իրականությունից: Ուժեղ կինն ազնիվ է և հարաբերություններից ակնկալում է կատարյալ վստահություն: Խելացի լինելով՝ նա միանգամից զգում է, թե երբ են իրեն ստում, իսկ այ դա նա ներել չի կարող:

#6 Ուժեղ կինը տղամարդուց ակնկալում է ինքնավստահություն և հաստատակամություն: Ներքուստ ուժեղ կամք ունեցող կինը չի կարող հանդուրժել անհետևողական վարք և անվժռականություն: Նրանց համար կարևոր է, որ իրենց կողքի տղամարդը լինի իր խոսքի տերը և հարգանքով վարվի նրանց հետ:



#7 Ուժեղ կինը եռանդուն է և լարվածության մեջ է պահում: Ուժեղ կինն իր կյանքում տարատեսակ դժվարություններ է հաղթահարել իր կյանքում, ինչի արդյունքում ձևավորլ է ամուր կամք, եռանդուն մոտեցում կյանքի բոլոր հարցերում, ինչն էլ իր հերթին տղամարդկանց լարվածության մեջ է պահում:

#8 Ուժեղ կինը տղամարդու հետևից չի վազում: Եթե տղամարդն իրեն նվիրված է, ուժեղ կինը նրա համար աշխարհի ծայրն էլ կհասնի, սակայն եթե նա զգա, որ տղամարդն իրեն չի սիրում, հեռու պահում, ապա նա բաց կթողնի նրան: Ուժեղ կինը չի փորձի էժանաագին մանիպուլյացիաների միջոցով իր կողքին պահել մեկին, ով իրեն չի սիրում:

#9 Ուժեղ կինը սիրում է առանց նախապայմանների և պայամանականությունների: Այսպիսի կանայք սիրում են ողջ սրտով, անկեղծորեն, նվիրվելով իրենց սիրո օբյեկտին: Այս անկեղծ և առանց նախապայմանների սերը շատ նման է մայրական սիրուն իր մաքրությամբ:

#10 Ուժեղ կինը կբացահայտի, թե ով եք դուք իրականում: Դժվար է ուղիղ լսել սեփական անձի մասին ճշմարտությունը: Ուժեղ կինը իր տղամարդուն լիովին ճանաչում է իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերով: Այս կինը կմատնանշի իր սիրելիի թերություննները, կփորձի օգնել դրանք շտկել: Դրա հետ մեկտեղ նա տեսնում է և իր տղամարդու ուժեղ կողմերը և մշտապես աջակցում է նրան հաջողության հասնել: Պարզապես տղամարդիկ շատ դժվար են ընդունում քննադատությունը, անգամ կոնստրուկտիվ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->