>

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, որը նշանակում է, որ դա տարածվելու է մյուս վճիռների վրա:


Այս մասին երեկ Արտաշատում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

«Դե յուրե նշանակում է, որ Մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռները, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ: Եվ խնդիրն այն է, որ մեր այսօրվա դատական համակարգի բազմաթիվ դատավորներն են այդ վճիռները կայացրել: Եվ հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք վարվում այդ դատավորների հետ»,- ասաց Ն.Փաշինյանը:


Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը որոշել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողություններն անօրինական են եղել, և ընդդիմության գործողությունների վերաբերյալ դատավորների որոշումներն ապօրինի են.

«Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն Հայաստանում զբաղվել էդ գործո՞վ: Առնվազն բարոյականությունը էս դատավաճռից հետո ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով, էլ չեմ խոսում, որ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի, որովհետև, այո՛, դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է, երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել և ամբողջը եղել է այդ դատական համակարգի միջոցով ու դատական համակարգը պետք է պատասխանտվություն կրի ժողովրդի առաջ:



Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,- ասել է նա:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->