>

Միջին փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-ից 45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից և այլ գործոններից
100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46 հազար կիլոմետր, ինչը գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը


Մարդու օրգանիզմի կողմից մեղրը յուրացվում է գրեթե 100%-ով
Թունավոր ծաղիկներից հավաքված փոշուց պատրաստված մեղրը նույնպես թունավոր է՝ կախված ծաղկի թունավորության ​​աստիճանից:







Քոչարյանի զոհերը

Ջերմային մշակման արդյունքում մեղրում քայքայվում են օգտակար նյութերը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն խառնել թեյի կամ եռացրած ջրի հետ
Մեղրի բաղադրության մեջ մտնում են ավելի քան 300 տարբեր սննդանյութեր: Իսկ սննդային արժեքով այն երկու անգամ ցածր է ընկույզից, բայց գրեթե երկու անգամ գերազանցում է մսին:
Օգնում է օրգանիզմին ազատվել ալկոհոլից, այդ պատճառով էլ “պախմելի” ժամանակ մի փոքր մեղրը բարելավում է ինքնազգացողությունը:


Հին Հունաստանում կարծում էին, որ մեղրը նպաստում է երկարակեցությանը: Ավելին, հին հույները հավատում էին, որ աստվածները անմահ են հենց այն պատճառով, որ նրանք հատուկ մեղր են ուտում:
Մեղրը հզոր բնական պահպանող միջոց է: Դեռևս հին ժամանակներում միսը երկար պահելու նպատակով պատում էին մսով: Այն նաև հատուկ քսուկի բաղադրիչներից էր, որն օգտագործվում էր հին եգիպտական ​​մումիաները պատելու համար: Ալեքսանդր Մակեդոնացու մարմինը, որը մահացավ ռազմական արշավներից մեկում, ևս պատեցին մեղրով, որպեսզի չքայքայվի և կարողանան հասցնել տուն:


«Մեղրամսիս» տերմինը գալիս է Նորվեգիայից, որտեղ, ըստ հին ավանդույթի, նորապսակները հարսանիքից հետո 1 ամիս շարունակ ամեն օր պետք է կամ ուտեին մեղր, կամ էլ խմեին մեղրով պատրաստված խմիչքներ:
Աշխարհի ամենաթանկ մեղրը ստացվում է Արևմտյան Հայստանում և կոչվում է «Կախարդական»: Այն հավաքում են Արդվին քաղաքում գտնվող 1800 մետր խորության անձավում: Տեղացի մեղրագործ Գունի Գանդուզը 2009թ.-ին պատահաբար նկատել է, որ մեղուների պարսեր են շարժվում անձավի ուղղությամբ: Նա մտել է անձավ և հայտնաբարել մեծ քանակության մեղր: Սակայն մեղուների բներին հասնել կարողացել է միայն հատուկ մասնագետների օգնությամբ: Նրանք հավաքել են 18 կգ մեղր, որը Ֆրանսիայի լաբորատորիաներում ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դա շատ բարձրորակ, միներալներով հարուստ մեղր է: Այդ մեղրի առաջին կիլոգրամը վաճառվել է 45000 եվրոյով ֆրանսիական ֆոնդային բորսայում: Երկրորդ գնորդը եղել են չինացի դեղագործները, ովքեր վճարել են 28000 եվրո: Այժմ այս մեղրի կիլոգրամը վաճառվում է 5000 եվրոյով:
Ամենաշատ մեղր արտադրող երկիրը Չինաստանն է, որտեղ տարեկան ստանում են 305 000 տոննա մեղր: Նրան հաջորդում են ԱՄՆ-ն, Արգենտինան Թուրքիան և Ուկրաինան:
Չափսերով ամենամեծ մեղուները ապրում են Նեպալի, բարձր լեռներում: Տեղացիները, միայն իրենց կյանքը վտանգելով են կարողանում հասնել անհասանելի ժայռերը` ստանալու այդ յուրահատուկ մեղրը:
Մեղուներ ապրում են նաև Աֆրիկայում, բայց նրանք մեղր չեն պատրաստում, քանի որ այս մայրցամաքում ցուրտ և սոված ձմեռներ չեն լինում, և նրանց անհրաժեշտ չէ պահեստավորել սնունդը:
Ռուսաստանում ամենաշատ մեղրն արտադրվում է Սիբիրի շրջանում, որտեղ մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել միայն 19-րդ դարից սկսած:

Сообщение 15 Հետաքրքիր Փաստ Մեղրի Մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->