>

Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից։




Քոչարյանի զոհերը

Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:




«Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին։ Շատ ավելի խորը, քանի հիմա»,-հայտարարել է Քոչարյանը։


Հիշեցնենք` ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի:

«Մենք նաև պետք ենք եղել ՌԴ-ին, որովհետև այսօրվա այս անկայուն աշխարհում մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենից մարտունակ բանակը: Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել:


Մենք մեր սահմանները չենք կարողանում պաշտպանել կամ չենք ուզում»,- ասել էր Քոչարյանը:

ՀՀ 2–րդ նախագահը կարծիք էր հայտնել, որ եթե դու դաշնակից ես, չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես, դու ինքդ պետք է քեզանից արժեք ներկայացնես, և այդ դեպքում երկկողմ հարաբերությունները կլինեն լիարժեք։

Сообщение Քոչարյանի ուշագրավ հայտարարությունը․ Ի՞նչ պլաններ ունի Քոչարյանը Պուտինի հետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->