>

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մեկնարկից քիչ անց 8/16 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

«Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխանությունը: Մենք նույնպես, որպես իշխանություն, հասկանում էինք, որ պետք է պայքարենք ամեն ձայնի համար:






Ու երբ ասում են, որ կրքեր են բորբոքվում, ապա ցանկացած ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտարշավից առաջ կրքեր են բորբոքվելու, որովհետև Հայաստանում ընտրություններն այսուհետ լինելու են իրական:



Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»,- նշեց վարչապետը:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->