>

Lragir.am-ը գրում է․

Հունվարի 30-ին Աղդամում բացվեց այսպես կոչված հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, որի կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր. «Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղի հարցով մոնիտորինգային կենտրոն է ստեղծել։ Երեւանը չպետք է նոր արկածների փնտրի»․․․

Կենտրոնի բացման կապակցությամբ Պուտինի տեղակալ Մեդվեդեւը հայտարարել էր, թե «պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»․․․

Կենտրոնի բացման կապակցությամբ Անկարան հույս էր հայտնել, որ ռուս խաղաղապահների կարիքը շուտով չի լինի: Իր հերթին, Մեդվեդեւը հայտարարել է, որ կենտրոնի ստեղծումը չպետք է դիտարկել որպես «երկարաժամկետ քաղաքականության տարր» տարածաշրջանում։ Ո՞վ շուտով ավելորդ կդառնա՝ ռուս խաղաղապահնե՞րը, թե թուրքական բանակը․․․




Քոչարյանի զոհերը

Կենտրոնը թուրքական ռազմա-քաղաքական ներկայության արձանագրումն ու «լեգիտիմացումն» է շրջանում, որին այդքան ձգտում էր Թուրքիան, եւ որը հնարավոր չէր առանց Ռուսաստանի: Նույն կերպ, Ռուսաստանը «լեգիտիմացրեց» թուրքական ներկայությունը Սիրիայում, թեեւ իհարկե կան որոշակի տարբերություններ․․․


Բանն այն է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները տեղակայվել են Երեւանի ստորագրությամբ, Բաքուն սակայն չի ստորագրել այդ փաստաթուղթը: Փոխարենը, Ռուսաստանը Ղաաբաղը հայտարարում է Ադրբեջանի տարածք ու արտոնում թուրքերի հետ համատեղ կենտրոնը․․․





Դա արձանագրվեց անցյալ տարեվերջին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը․․․ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդունվում էր, որ ռուսական կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում․․

Սա Լավրովյան պլանի իրագործման երաշխիքների մասն է, որը կոչված է չեզոքացնել հայկական կողմի որեւէ նախաձեռնություն, ինչպես նաեւ նպաստել այդ տարածքներում հնարավոր առաջիկա պրոտեկտորատ տարածքների ձեւավորմանը․․․

Մեդվեդեւի հայտարարությունը հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում առաջացրել է որոշակի «ոգեւորություն»: Հայաստանում Ռուսաստանին արդարացնելու երկու միտում է նկատվում՝ առաջինը անվերապահ արդարացնողներն են, երկրորդ ուղղությունը հանգում է նրան, որ Ռուսաստանը թույլ է ու ստիպած զիջումների է գնում թուրքերին: Սա շուտով կարող է մտնել լայն շրջանառության մեջ, նկատի առնելով, որ Հայաստանում արդեն ոչ ոք չի հավատում Ռուսաստանի փրկչական դերի վերաբերյալ ավանդական քարոզչությանը․․․

Միեւնույն ժամանակ, այս երկրորդ ուղղությունն էլ խիստ հակասական է բազմաթիվ հանգամանքների ու փաստերի ուժով, ինչպես նաեւ՝ զուրկ որեւէ իմաստից: Հնարավոր է՝ դա նկատի առնելով Մոսկվան Հայաստանում միանգամից անցել է «երրորդ փուլին»՝ ագենտուրայի տեղավորմանը պետական կառավարման երկրորդ ու երրորդ էշելոններում, Ռուսաստանի դերի ու պատերազմի հանգամանքների վերաբերյալ առասպելների ամբողջական փլուզման դեպքի համար․․․

Մինչ այդ, ռուս եւ թուրք պաշտոնյաների հայտարարությունների մեջ նկատելի է որոշակի անհանգստություն, եւ դա բնական է. այս տանդեմը գործել է ցեղասպանական գործողություն հայերի դեմ, մարդկային, տարածքային կորուստներով ու տեղահանությամբ․․․


Ընդ որում, Արեւմուտքում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ զսպման ռազմավարության «վերաբեռնում» է տեղի ունենում բավական կոշտ հայտարարություններով, ընդհուպ մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքի հեռանկարով: Ղարաբաղի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական գործողությունը լիովին տեղավորվում է նման մեղադրանքի շրջանակում․․․

Այդ հեռանկարը լավ են հասկանում Մոսկվայում ու Անկարայում, ինչով էլ բացատրվում է նրանց շտապողականությունը հակահայ ձեռնարկումներն անշրջելի դարձնելու հարցում: Այդ ձեռնարկումների մեջ է մտնում նաեւ «Նիկոլ + 17-ի կուսակցություններ եւ զլմ-փորձագիտական սպասարկում» ներքաղաքական կոնստրուկցիան Հայաստանում՝ Ռուսաստանի արդարացման ու եռակողմ հայտարարությանը հավատարմության «գաղափարաբանությամբ», ինչպես նաեւ սպառնալիք ու շանտաժ պարունակող արտաքին հայտարարություններ ու քայլեր, այդ թվում Հայաստանի սահմաններին զորավարժությունների տեսքով․․․

Երեւանի նույնիսկ մի համարժեք հայտարարությունն այս ուղղությամբ կարող է քանդել ռուս-թուրքական այս համաձայնությունների կծիկը, ինչից էլ անհանգստացած են Մոսկվան ու Անկարան: Ընտրությունը շատ հստակ է՝ ռուս-թուրքական լափաման՝ հայրենազրկման ու նվաստացման դիմաց, թե պատասխանատվության տակ են դրվում ցեղասպան գործողությունների հեղինակները ողջ փաթեթով՝ հազարավոր զոհերի հիշատակի, Հայաստանի պետականության ու արժանապատվության դիրքերից:

Lragir.am writes ․

The so-called Russian-Turkish joint ceasefire monitoring center was opened in Aghdam on January 30, in connection with which Turkish Foreign Minister Çavuşoլlu stated. “Turkey, together with Russia, has set up a monitoring center on Karabakh. Yerevan should not look for new adventures “․․․



On the occasion of the opening of the center, Putin’s deputy Medvedev stated that “we must pay attention to the realities that exist in our region. And the realities are such that today this issue should be discussed with Turkey’s partners. Turkey is our neighbor and a very important partner. And a very close country for Azerbaijan. That factor cannot be ignored “․․․

In connection with the opening of the center, Ankara expressed hope that there will be no need for Russian peacekeepers soon. In his turn, Medvedev stated that the establishment of the center should not be considered as an “element of long-term policy” in the region. Who will soon become redundant, the Russian peacekeepers or the Turkish army?

The center is the registration and “legitimation” of the Turkish military-political presence in the region, which Turkey aspired to so much, and which was impossible without Russia. In the same way, Russia “legitimized” the Turkish presence in Syria, although of course there are some differences.

The point is that the Russian peacekeepers were deployed in Artsakh with the signature of Yerevan, but Baku did not sign the document. Instead, Russia declares Jaabagh the territory of Azerbaijan and allows a joint center with the Turks.

This was recorded at the Lavrov-Cavusoglu meeting in Sochi at the end of last year. The statement from the Russian Foreign Ministry stated that the Russian side allowed the Turkish Armed Forces stationed in Aghdam to conduct reconnaissance flights of ATS in the airspace of Artsakh, including Hadrut, as well as Syunik, Vayots Dzor and Gegharkunik.

This is part of the guarantees of the implementation of the Lavrov plan, which is called to neutralize any initiative of the Armenian side, as well as to promote the formation of possible future protectorate territories in those territories.

Medvedev’s statement caused a certain “excitement” in the Armenian media-expert circles. There are two tendencies in Armenia to justify Russia: the first is the unconditional justifiers, the second is that Russia is weak and is forced to make concessions to the Turks. This may soon be widely circulated, given that no one in Armenia believes in the traditional propaganda about Russia’s rescue role ․․․

At the same time, this second direction is very contradictory due to the force of many circumstances and facts, as well as meaningless. It is possible that considering this, Moscow immediately passed to the “third stage” – the placement of the agency in the second and third echelons of public administration, for the case of the complete collapse of the myths about the role of Russia and the circumstances of the war.

Before that, there is some concern in the statements of Russian and Turkish officials, and it is natural. This tandem committed genocidal acts against Armenians, with human, territorial losses and deportations.

Сообщение ՇՈԿ>>>Մոսկվшյում ու Անկшրայում վшխեցшծ են. Երևшնի մի հայտшրшրությունը կքшնդի հшնցшվոր տшնդեմի համшձшյնությունը появились сначала на .


от admin

-->