>

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:




Քոչարյանի զոհերը

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:





Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:


Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 278 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:



«Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 37 կմ ճանապարհ, 34 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 128 պայթուցիկ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1133,3 հա տարածք, 317 կմ ճանապարհ, 1121 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակությանօբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 142 պայթյունավտանգ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Դիտեք նաև՝

Сообщение Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը թարմ տեղեկատվություն հրապարակեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->