>

ՀՀ վաստակավոր արտիստ, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանի որդին՝ Դավիթը, այսօր դառնում է 5 տարեկան:

Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է օրվա ծրագրերի, Դավթի նախասիրությունների, ավագ որդու, իր ու ամուսնու բախումների մասին:

Իրինան հայտնեց, որ օրը կնշեն ընտանիքով, իսկ իրենց ընտանիքը բավականին մեծ է, միայն թե, ավագ որդին՝ Արամը, Մոսկվայում է:




Քոչարյանի զոհերը

«Արամը սովորում է Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի մասնաճյուղի էկոնոմիկայի ֆակուլտետում: Ամանորից առաջ մեկնեցինք Մոսկվա, և նա նախընտրեց որոշ ժամանակով մնալ այնտեղ:





Քանի որ համալսարանում արձակուրդներ էին, չխոչընդոտեցինք: Այդպես, առանց Արամի տանն ընտանեկան ընթրիք կունենանք, կլինի տոնական տորթ, կփորձենք երեխայի օրը լիարժեք դարձնել, որ իրեն լավ զգա:

Անկեղծ ասած, միշտ ծրագրել ենք, որ Դավթի 5-ամյակը մեծ շուքով պետք է նշենք, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակը ցանկություն և տրամադրություն չթողեց: Ժամանակ կանցնի, վերքերը կսպիանան, բայց դեռ, իսկապես, վաղ է:

Դավթին ոչինչ չենք բացատրել, նա գիտի, որ իր զարմիկը կգա, ուրախ օր կունենա Պարտադիր չէ երեխային պատերազմի հետ կապված թեմաներով ծանրաբեռնել: Շուտով կմեծանա, շատ խնդիրներ կլինեն իր կյանքում, դեռ վաղ է, թող անհոգ մնա»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ ինքն ու ամուսինը օրվա ընթացքում զբաղված են, աշխատում են, հաճախ ուշ են վերադառնում տուն, ինչը փոխհատուցում է պահանջում:

«Քանի որ ես ու ամուսինս շատ ենք աշխատում և բացակայում, Դավիթն ամեն օր մեզնից նվերներ է սպասում և ստանում : Հիմա կենդանի՝ ավելի կոնկրետ շուն է ցանկանում, բայց ես պատրաստ չեմ դրան, որովհետև ժամանակս քիչ է: Երեխան որոշ ժամանակ հետո կհոգնի, իսկ կենդանուն կանոնավոր խնամք է անհրաժեշտ:


Երեկ մինչև ուշ երեկո ներկայացման փորձի էի, ամուսինս ևս զբաղված է, ուշ է վերադառնում: Դավիթը մանկապարտեզ է հաճախում, նրա խնամքով, հիմնականում, մայրս է զբաղվում: Միայն նախորդ տարի շատ ժամանակ անցկացրի տանը ու զբաղվեցի Դավթի խնամքով, քանի որ ծանրաբեռնվածությունս քիչ էր»,- նշեց նա:

Դերասանուհին նաև շեշտեց, որ Դավթի ծնունդն առանձնատուկ էր իրենց կյանքում, քանի որ նա ծնվել է առաջնեկից 13 տարի անց:

«Իմ զգտացողությունները լրիվ այլ էին, որովհետև տարիքի հետ ցանկացած հարցի այլ կերպ ես վերաբերում: Ավագ որդիս շատ էր ցանկանում եղբայր ունենալ, ես, որպես մայր, իրավունք չունեի նրան մենակ թողնել:

Դավթի հետ երբեմն մոռանում ենք գլոբալ խնդիրների մասին, որովհետև նա կարող է ինչ-որ բան անել կամ ուղղակի խաղալ և մեր տրամադրությունը փոխվի, Դավիթը մեծ փոփոխություններ է բերել մեր կյանք, նրա ծնունդը շատ սպասված էր, կարծես, մեր խաղալիքը լինի: Նա մեր ընտանիքում ուրիշ երջանկություն է: Արամը ևս, բայց նա արդեն իր կյանքն ունի, չափահաս է: Աղջիկ երեխա ունենալ միշտ եմ ցանկացել, բայց ոչինչ, աղջիկ թոռնիկներ կունենամ»,- անկեղծացավ նա:


Իրինան վերհիշեց նաև որդուն անվանակոչելու պատմությունը. «Սկզբում մտածում էի՝ աղջիկ է ծնվելու, երբ հասկացա՝ տղա է, ընտրեցի մի քանի անուն, չէի կողմնորոշվում: Իմ հղիությունը վարող բժշկի անունը Դավիթ էր, ստուգման գնալու հերթական օրն ինձ մի կին մոտեցավ ու հարցրեց՝ տղա՞ եմ ունենալու, ասացի՝ այո, ասաց՝ Դավիթ անունը նրան համապատասխան կլինի: Նա բացատրեց, որ այդ անունը տղայիս համար ստեղծված կլինի:

Հենց նույն օրը գնացի բժշկիս մոտ, ով հարցրեց՝ ինչպե՞ս եմ որդուս անվանակոչելու, ասաց՝ Դավիթ անունն ընտրիր: Քույրս ևս ցանկանում էր, որ որդուս Դավիթ անվանակոչեմ: Ի սկզբանե իմ ընտրած անունների ցանկում Դավիթը ևս կար և այդ զուգադիպությունները ստիպեցին, որ հենց Դավիթն ընտրեմ: Երբ որդիս ծնվեց, հասկացա՝ այլ անուն չէր կարող ունենալ»:

Ըստ դերասանուհու՝ Դավիթը հետաքրքիր երեխա է և յուրահատուկ նախասիրություններ ունի:

«Շատ հետաքրքիր երեխա է, շատ ուշ՝ 3,5 տարեկանում սկսեց խոսել: Հիմա ռուսերեն է խոսում և վերջ: Մեզ սկզբում ասում էին՝ մեկ լեզվով խոսենք տանը, որ երեխայի համար հեշտ լինի, մենք էլ ընտրեցինք ռուսերենը, որովհետև մեծ մասամբ այդ լեզվով էինք խոսում տանը, բայց հայերեն ևս խոսում ենք: Հիմա, երբ հայերեն ենք խոսում, Դավիթը մեզ ռուսերեն է պատասխանում:

Ամանորին Ռուսաստանում էինք, Դավիթն իրեն զգում էր ինչպես ձուկը զգում, որովհետև բոլորը ռուսերեն էին խոսում: Գիտի ռուսերենի այբուբենը, կարդում է, անգլերեն ևս գիտի, փորձում է դաշնամուր նվագել, բազմակողմանի զարգացած երեխա է: Լեզուների հարցում, իհարկե, օգնել ենք, բայց նա էր նախաձեռնող, հետաքրքրությունը մեծ էր:

Մեզ ծանոթ հոգեբանները խորհուրդ են տվել թուլացնել տեմպը, որովհետև դպրոցում առաջին և երկրորդ դասարաններում իր համար անհետաքրքիր կլինի: Դավթի համար իրենից փոքր կամ իր հասակակից երեխաների հետ շփվելն այնքան էլ հետաքրքիր չէ, սիրում է իրենից մեծերի հետ ժամանակ անցկացնել»,- ընդգծեց նա:

Իրինան նկատեց, որ Դավիթը թե՛ իր, թե՛ ամուսնու հետ շատ կապված է:

«Նրան ամուսինս է քնեցնում, առանց հայրիկի որդիս քնելու չի գնում, 1,5 տարեկանից այդպես է: Երբ հայրիկը տանը չի լինում կամ ուշ է տուն գալիս, ասում է՝ լավ, այս անգամ թող մայրիկը քնեցնի:

Մնացած հարցերում ինձ հետ է կապված, որովհետև ես իր հետ շատ եմ ժամանակ անցկացրել, իսկ ավագ որդուս հետ այդպես չէր, նա ավելի շատ տատիկի հետ էր կապված,- ասաց նա և հավելեց, որ երեխաների դաստիարակության հարցում ամուսնու հետ բախումներ լինում են,- Օրինակ՝ երեկոյան երեխայի համար ամուսինս շոկոլադ է բերում, ես թույլ չեմ տալիս ուտել, ամուսինս էլ ասում է՝ թող ուտի, մի խոսքով՝ հայկական ավանդական ընտանիք»:

Сообщение «Առանց հայրիկի որդիս քնելու չի գնում». Իրինա Հարությունյանը՝ որդու 5-ամյակի, ամուսնու հետ բախումների և դուստր ունենալու ցանկության մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->