>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին

ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծիրանի այգի» ռեստորանային համալիր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Մինչ դեպքի վայրում




Քոչարյանի զոհերը

աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր




Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ: Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի

ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ճիշտ առաջին անհրաժեշտության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացածին ռեստորանի աշխատակիցներն են նկատել դրսում՝ արդեն վիրավոր վիճակում, և նրան էլ են առաջին բուժօգնութունը ցուցաբերել, ապա

ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած Թ. Մարտիրոսյանը ծառայություն էր անցկացնում առաջնագծում, նոր էր վերադարձել դիրքերից և աշխատանքի անցել ժամանցի ծառայություններ մատուցող ընկերություններից մեկում:


 

According to SHAMSHYAN.com, yesterday, on February 6, a murder took place in Kotayk region. At around 11:00 pm, the Kotayk Police Department received a call that a fight was taking place in the “Apricot Garden” restaurant complex in Arinj village. Some time later, the Kotayk Police Depart


ment received a call from University Hospital No. 1 that a group of doctors on duty had taken the body of a young boy to them with a diagnosis of “multiple cuts and bodily injuries, biological death.” Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that the operative group of the Kotayk Regional Police Department headed by the head of the department Arthur Zohrabyan and the head o

f the Kotayk police department Saro Rustamyan left for the “Apricot Garden” restaurant complex. The group of the Kotayk Regional Investigation Department of the Investigative Committee of Armenia headed by the head of the department Sahak Grigoryan, the group of the Abovyan investigation department of the same department Garnik Matosyan, the deputy head of the department Serozh Avagyan and especially the senior investigator for important cases Tigran Baghyan arrived. Police and investigators foun

d out that the deceased was 23-year-old Tatul Martirosyan, a resident of Hrazdan. While the forensic experts of the Police Criminology Department were working at the scene, the police and investigators found out that 22-year-old Sahak Karapetan, a resident of Hrazdan, had received bodily injuries at the scene. Taking into account the degree of danger of the crime, the Deputy Prosecutor of Kotayk Region Arthur Melikyan also arrived. Regarding the fact, the head of Kotayk Regional Investigation Departme

nt S. By Grigoryan’s decision, an investigative group was set up, headed by investigators from the Kotayk Investigation Division of the Regional Investigation Department. The investigative group is headed by S. Avagyan and especially Hayk Hakobyan, senior investigator for key cases. Գ. According to Shamshyan, the police and investigators have found out some circumstances of the incident, know the ide

ntity of the perpetrator of the murder, undertake the necessary operative-investigative-investigative actions to find the perpetrator, the knife of the crime. According to the photojournalist, the wounded man’s life could have been saved as a result of the necessary medical care provided by the employees of the restaurant complex, and on the way the employees

Сообщение Հայաստանում տեղի ունեցած դաժան սպանության նոր մանրամասները․ սպանվողը նոր էր վերադարձել սահմանից (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->