>

«Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, որ 2015-ի սահմանդրության պատճառով «պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից»։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:




Քոչարյանի զոհերը

«Այդ առիթով գրել էի. քանի որ պատերազմ այդպես էլ չհայտարարվեց (ռազմական դրությունն ու պատերազմ հայտարարելը նույնը չեն), ապա Տոնոյանի կարգավիճակը որևէ կերպ չէր տարբերվում նախապատերազմականից՝ այսինքն ԳՇ-ն ենթարկվում էր իրեն։




Գրածիս ևս մեկ ապացույց. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, Տոնոյանը «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ»։


Դատելով լուսանկարից՝ խորհրդակցությանը ներկա էին ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը։

Ավելին՝ խորհրդակցության ժամանակ հենց Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը և զեկույցի հիման վրա հենց նա էլ.


«տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։

Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած»:

Դիտեք նաև՝

Сообщение «Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած»․ Կարեն Վրթանեսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->