>

Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին

Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին՝ Հակոբ Պապիկյանին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Ստիպված եմ ավարտել աշխատանքս Հանրային հեռուստաընկերությունում․ վերջինս լուծեց ինձ հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագիրը, որը, ըստ տնօրեն տիկին Գրիգորյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշումն է։

loading...



Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարը անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ, թարմ, ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք, միաժամանակ, ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին և կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին:





Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»:

Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող

դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը և առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով: Այդ առաջարկը առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, և՝ ո՛չ Ձեզ հետ, տիկին Գրիգորյան:


Ամենայն հարգանքով, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր «հեղինակավոր» կարծիքի հետ և, ի գիտություն Ձեզ (բոլորիդ), հայտարարել, որ շարունակելու եմ զբաղվել սիրելի աշխատանքով, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը:
Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրական և կոնկրետ փոփոխություններ:

Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով:

Public TV has fired host Jacques

Public TV fired host Jacques Hakob Papikyan. He wrote about this on his Facebook page ․



“I have to finish my work at the Public Television ․ The latter terminated the service contract signed with me, which, according to the director Mrs. Grigoryan, is the decision of the board of the Public Television and Radio Company.

The board of the Public Television and Radio Company and the head of the Public Television make inhuman efforts to find fresh, obviously young and interesting characters close to perfection for the viewer, who, at the same time, will never forget their noble mission and deserve the exclusive right to appear on the air.

Today we already clearly see these “reforms”.

I, with my modest professional qualities, do not meet the requirements anymore, in general, no other version of the program can be considered in the near future. With all this in mind, I was advised to accept the reality, and it was suggested that I work as a producer on a project in the future. I consider that proposal at least unpromising. not in these conditions, not after all this, not with you, Mrs. Grigoryan.

With all due respect, but let me disagree with your “authoritative” opinion և, for the sake of you (all of you), to declare that I will continue to do my favorite job, to which I have dedicated most of my life.

Сообщение Հիշում ե՞ք չէ հաղորդավար Ժակին. Քիչ առաջ տեղեկացանք, որ նրա հետ վատ բան է պատահել. Տեղեկացանք, որ նա… появились сначала на .


add
loading...
.

от admin