Տականքներ. արտակարգ դեպք Հայաստանում. տատը, հայրը և մայրը տանջամահ են արել 2 տարեկան երեխային ինչից հետո…. — ingablog

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է


ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝

վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել ՝է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ


մարմնի տարբեր մասին հայտնաբերվել է կապտուկի հետքեր։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը պատահաբար երեխան խմել է երկու հատ

դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փերտվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի

դատաբժշկական փորձաքննություն և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


According to SHAMSHYAN.com, a criminal case has been initiated in the Masis Investigation Division of the Ararat Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia under Article 109 of the RA Criminal Code (causing death by negligence). The mentioned criminal case was initiated yesterday, on February 7, on the fact of an alarm received from Masis Medical Center. As photojournalist Gagik Shamshyan reports, the Masis Police Department received a call from the mentioned m

cidentally took two dimedrol pills. And already on February 7, at around 12:00, when they noticed that the child did not respond, he was taken to Masis Medical Center. The police and investigators also have information that the child’s mother and the child’s grandmother, Nune VS, beat the chi

ld, after which they drank dimedrol. By the decision of the investigator, a forensic examination of the corpse was appointed; Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until p

Сообщение Տականքներ. արտակարգ դեպք Հայաստանում. տատը, հայրը և մայրը տանջամահ են արել 2 տարեկան երեխային ինչից հետո…. появились сначала на .

от admin