>

5000-ից ավել զոհեր և ավելի քան 10000 վիրավորներ, Արցախի կորուստ, Հայաստանից զիջված տարածքներ և Մեղրիի «միջանցք», հարյուրավոր ռազմագերիներ և անկանխատեսելի ապագա, փլուզված տնտեսություն, քայքայված պետական համակարգ, օր օրի մեծացող արտագաղթ, գաղջ ու տաղտկալի մթնոլորտ, պետական դավաճանության և ապագայի ծանր մարտահրավերներ ու դեռ շատ անդառնալի կորուստներ մոտ ապագայում: Եվ այս ծանր իրավիճակի հետևում կանգնած իշխանություն: Իշխանություն, որն եկավ հինը մաքրելու, նոր էջից սկսելու, կառուցելու ու շենացնելու, բայց այն ինչ այսօր ունենք ցավ է ու վիշտ:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ սրանք վերոգրյալ հանցանքների չարագործները իրենց գործած մեղքերը փաթաթում են նախկինների վրա: Լսեք, սթափվեք ապա, արդեն դուք եք նախկին դառնում, բայց շարունակում եք դեպի նախկին, ձեր դատարկ որսը: Թոթով լեզվող բառաչող թրաշամանուկները կանգնում և երկրի թիվ մեկ ամբիոնից ԲՀԿ են քննադատում, ԲՀԿ-ին են մեղադրում: Ամոթ ունեցեք գոնե, ուղղակի հետ բերեք ձեր հիշողությունները պարոնայք:




Քոչարյանի զոհերը





ԲՀԿ-ացավ կպած այդ քաղաքական գործիչներին, եթե կարելի է նրանց այդպես կոչել, հիշեցնեմ, որ պետք չէ իրենց արշինով չափել: ԲՀԿ-ն շուրջ 15 տարվա կենսագրություն ունեցող կայացած քաղաքական ուժ է, որն ունի իր օրակարգը, իր գաղափարախոսությունն ու գործունեության ճանապարհային քարտեզը: Տարբեր ժամանակներում ԲՀԿ անունը տարբեր ուժերի կամ անձանց հետ կապելու բոլոր անպտուղ փորձերը մշտապես անհաջողության են մատնված եղել և կլինեն, ԲՀԿ-ականներին ու կուսակցության ղեկավարին քննադատելու ձեր բոլոր ջանքերներն էլ ապարդյուն են:

Հերիք է փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել, երևակայության վրա հիմնված ստերն առավել ևս՝ չեն աշխատում: Մեկ է, դրանով չեք կարողանալու արդարացնել ձեր ձախողումները, դրանով չեք փախնելու հազարավոր զոհերի հարազատների առաջ պատասխան տալու հեռանկարից, չեք ճողոպրելու, երբ հանրությունը ձեզանից պատասխան է պահանջելու մեր ազգային արժեհամակարգի կործանմանը միտված արարքների համար: Քանի դեռ ուշ չէ, խելքներդ գլուխներդ հավաքեք:
Հ.Գ. Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


More than 5,000 victims և more than 10,000 wounded, loss of Artsakh, territories ceded from Armenia և Meghri ‘corridor’, hundreds of prisoners of war և unpredictable future, collapsed economy, ruined state system, growing emigration, lukewarm atmosphere, betrayal’s betrayal heavy challenges and many irreversible losses in the near future. And the government behind this difficult situation. A government that came to clean up the old, to start from a new page, to build and upgrade, but what we have today is pain and sorrow.


But the most ridiculous thing is that these criminals of the above-mentioned crimes blame their sins on their predecessors. Listen, sober up then, you are already becoming the former, but you continue to the former, your empty hunt. The thugs talking on the floor stand up, criticizing the PAP from the number one tribune of the country, blaming the PAP. At least be ashamed, just bring back your memories, gentlemen.

I would like to remind those politicians connected with the PAP, if they can be called that, that they should not be measured by their yardstick. The PAP is an established political force with a history of about 15 years, which has its own agenda, ideology and roadmap for its activities. At different times, all fruitless attempts to link the PAP name with different forces or individuals have always failed, and all your efforts to criticize the PAP members and the party leader are in vain. It is enough to try to mislead people, imaginary lies do not work. One thing is for sure, you will not be able to justify your failures, you will not run away from the prospect of answering to the relatives of thousands of victims, you will not run away when the society will demand an answer from you for actions aimed at destroying our national values. Before it’s too late, gather your wits.

PS It is really a shame that instead of solving the thousands of existing problems, the government with all its staff is engaged in the incompetent task of inventing and spreading lies about Gagik Tsarukyan and the PAP.
GREEN PRESS

Сообщение Լծվել են Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստահոդ լուրեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին появились сначала на .


от admin

-->