>

Երբ խորհրդարան կգա Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը ենթադրելու է խորհրդարանի լուծարման նոր մեխանիզմներ, ԲՀԿ-ն կքննարկի եւ մենք մեր որոշումը կկայացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:


«Եթե անգամ մենք կողմ լինենք ԱԺ-ն լուծարելուն եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն, դա լինելու է բացառապես մեր որոշումը: Դա չի լինելու որեւէ մեկի ճնշմամբ ու դիկտատով:








Քոչարյանի զոհերը

Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով, որովհետեւ ինչպես ՔՊ-ի թիկունքին կան կանգնած հազարավոր մարդիկ, վստահեցնում եմ ձեզ՝ ԲՀԿ-ի, «Լույս»-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, բոլոր ուժերի հետեւում էլ կանգնած են իրենց համակիրները: Ես անբարո եմ համարում, որ մենք ասենք՝ դե որ տենց է, մենք էլ մեր համակիրներին կհանենք հրապարակ եւ տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ: Չի կարելի, մենք պետք է հասարակությանը ոչ թե պառակտենք, այլ միավորենք»,-հայտարարեց նա:


Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ այն ուժերը, որոնք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պետք է որեւէ ձայն չստանան այս ընտրություններում, արդյոք նա նկատի ուներ նաեւ ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը չէ, հարցը պետք է ուղղել վարչապետին եւ նրանից ստանալ պատասխանը:



Աղբյուր՝ NEws.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->