>

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի համայնքապետ Վարո Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ գյուղում առկա են խնդիրներ, որոնք մարզպետարանը վստահեցրեց, որ կլուծվեն:

loading...



«Ժողովուրդը ներկայացրեց՝ ինչ խնդիրներ կան և ինչ ակնկալիքներ ունեն մարզպետարանից: Գլոբալ խնդիրներից մեկն այն է, որ Գորիսից գյուղ 17 կմ ճանապարհ է, և ճանապարհը պետք է լինի ասֆալտապատված, գոնե փոսալցում կատարվի «կարկատան» անեն ճանապարհները: Այս ճանապարհը ստրատեգիական նշանակություն ունի և շատ կարևոր է»,- ասաց նա։





Վարո Գրիգորյանը մանրամասնեց, որ տարածքներ կան, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, դրանց մեծ մասը եղել են արոտավայրեր:


«Մոտ 1000 խոշոր եղջերավոր անասուն կա գյուղում և այդ կենդանիները մեծամասամբ ապրում էին այդ տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են: Հիմա 400 հեկտար արոտավայր ունենք, իսկ ամեն կենդանու հասնում է մեկ հեկտար,



բնականաբար հերիք չէ այս տարածքը: Մարզպետի մոտ խնդիրը բարձրաձայնվել է, որպես լուծում առաջարկվել է հարևան գյուղերից վարձակալական հիմունքներով արոտավայրեր վերցնել»,- նշեց նա։

Վարո Գրիգորյանը նաև ավելացրեց, որ Խոզնավարում կա լուսավորության խնդիր: «Գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, միայն մեկ կողմն է բաց: Խնդիրը կայանում է նրանում, որ բնակիչները անհանգստանում են և ուզում են գյուղի ծայրամասերում լուսավորություն դնել, որ գիշերը տեսանելիությունը լավ լինի, և իմանանք՝ ինչ է կատարվում գյուղում»,- ասաց Վարո Գրիգորյանը։

Сообщение Սյունիքի Խոզնավար գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, ծայրամասերը լուսավորելու խնդիր կա. Վարո Գրիգորյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin