>

Իմ կարծիքով շատ սխալ ճանապարհ ընտրեց իշխանությունը՝ չգնալ ընտրությունների։

Ընտրությունները միայն ընդդիմության քմահաճույքով չեն անցկացնում, այլ՝ ժողովրդի։ Հարցրե՞լ եք, ուզում ենք, թե չէ։




Քոչարյանի զոհերը

Իսկ ժողովրդի մեծամասնությունը՝ վիրավոր, կոտրված ու հոշոտված, վստահ եմ՝ կգնար ընտրությունների՝ թեկուզ այս փողոցային քաոսին վերջ տալու համար։




Եւ իշխանական աթոռն էլ անձնապատկան սեփականոթյուն չէ, ոչ էլ միապետ հորից ժառանգած գահ, հարգելի իմ քայլականներ։

Ոչ էլ ներկա աննորմալ, անտաղանդ ու ցածրակարգ «ըննդիմության» վիճարկելու առարկան։

Իշխանական աթոռը ժողովրդի քվեով է որոշվում, եւ ոչ մի իշխանություն իրավունք չունի ինքնուրույն վճռելու նրա բախտը։ Եթե ժողովուրդը չի դուրս գալիս փողոց ու չի պահանջում արտահերթ ընտրություններ, դուք մի՞թե էնքան տհաս եք, որ չեք հասկանում դրա անհրաժեշտությունը։

Մի՞թե չեք ըմբռնում, որ հետաձգելը հենց ձեր գերեզմանն է փորում։
Արտահերթն անհրաժեշտ է՝ քանի որ եԵրկրում մեծ փորձանք է տեղի ունեցել։


Մեր քաջության համբավն է նսեմացել, զորքն է քայքայվել։ երկրում ժողովրդական միասնության ու հավատի ճեղքվածք կա։
Ու կարող է այն անդառնալի անդունդի վերածվել, եթե չանցկացվեն այդ ընտրությունները։ Այն պետք է՝
Որ ժողովրդի ընտրյալ հաղթողը ամուր նստի ժողովրդի վստահության աթոռին։

Որ բան փոխվի երկրում։ Որ գորբաչովյան խոսարանից երկիրն այլեւս տեղափոխվի գործելու իրական դաշտ։
Խոստման դրժումի ու երդմնազանցությամբ անցած այս երկուսուկես տարիներն այլեւս բավ են։ Հոգնել ենք։
Թավիշն արդեն վախկոտության ու անբանության սիմվոլ է դարձել երկրում, «թավիշ» բառն անգամ հանել ենք մեր կյանքից ու գիտակցությունից։
Այնքան որ զզվել ենք։


Արտահերթ ընտրությունները շատ են հարկավոր։
Հոգեւարքից պիտի դուրս գա երկիրը։
Ապրելու ու ղեկավարելու ուրիշ ձեւ ու խորք է պետք։
Ուրիշ պատգամ ու խորհուրդ։

Ուրիշ քաղաքական միտք ու մոտեցում։
Ուժեղ, ամուր, պողպատե ձեռք է պետք։
Որ վաղվա հույսը չմեռնի։

Որ բուժվեն անիծյալ պատերազմի վերքերը
Որ Հայրենիքը նորից վերագտնի իր անդորրն ու ազատվի մտքի լքումից, անլիարժեքության կոմպլեքսից։
Որ մեր որդիները նորից անդառնալի ուղեւորության չմեկնեն դեպի «փրկարար» հյուսիս՝ բախտ որոնելու, օրվա հաց վաստակելու խնդրով։
Որ Սփյուռքի մեջքը չկոտրվի ու հաստատ հավատով կանգնի Հայրենիքի թիկունքին։

Արտահերթ ընտրություններից կխուսափի այն քաղաքական թիմը, ով վեհերում է ժողովրդի վստահությունը ստանալու հարցում։
Եթե վստահ եք, ինչու եք վախենում, հարգելի իմքայլականներ։

Շուշան Ղազարյան

Сообщение Ընտրությունները միայն ընդդիմության քմահաճույքով չեն անցկացնում, այլ՝ ժողովրդի. Հարցրե՞լ եք, ուզում ենք, թե չէ….Շուշան Ղազարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->