>

«Խուլ ու համրերի պալատում» բացված ընտրատեղամասում քիչ հետո իր քաղաքացիական պարտքը կկատարի «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Քանի որ տանից էի գալիս ու ոտքով, ճանապարհին կանգնում, խոսում էի, նկարվում էինք, դրա համար ուշացա»,- մոտենալով լրագրողներին՝ ասաց թեկնածուն:




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ ձայները, որ ստանալու եք, ստանալու եք որպես Հայկ Մարությա՞ն, թե՞ որ Նիկոլ Փաշինյանն է Ձեզ առաջադրել, ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, թիմի մեջ կան բոլորը»:





Դիտարկմանը՝ վարչական ռեսուրսի օգտագործում չէ՞ ՀՀ վարչապետի՝ քարոզարշավին այդքան մասնակցելը, նշեց. «Էդպես չեմ մտածում, նա ՔՊ վարչության անդամ է ու իրավունք ունի մասնակցելու՝ ինչքանով մասնակցել, ինչքանով՝ ոչ»:




Մարությանը հայտարարեց, որ իրենց թիմի հանդեպ «սև PR-ի» էլեմենտներ են օգտագործվել: «Անուններով չգիտեմ, բայց գիտեմ, որ արվել է… սուտ նյութերի տարածում և այլն»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->