Արգելվեց հայ ուխտավորների մուտքը Դադիվանք — ingablog

Արգելվեց հայ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այս մասին հայտնում է «Ազատ Արցախը»:


Կայքը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի չարաբաստիկ համաձայնության արդյունքում Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվեց Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։

Դադիվանքը, որը հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով, քանի որ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից` 1-ին դարում, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։


Միջնադարյան վանական համալիրը մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 1920թ. Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո համալիրը դադարեց գործել։ 1960-ական թթ. Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում հիմնեցին գյուղ, որի բնակիչները վնասեցին համալիրի շինությունները, որմնանկարը` այն դարձնելով գոմ։ Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ 1993թ. մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվեց և 1994թ. վերաբացվեց։

1997թ.-ից ի վեր վանական համալիրում պարբերաբար իրականցվեցին վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ։ Իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թ. հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Արցախի հոգևոր թեմը տարիների ընթացքում կազմակերպել է Դադիվանքի վերականգնման աշխատանքները և այն որպես գոհար պահպանել։ Սակայն 2020թ. նոյեմբերի 25-ից հետո մեզ պարտադրվեց այլ իրողություն« և վանական համալիր այցելելու համար կարծես փակվեցին բոլոր ճանապարհները։

Տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի վերջից թույլատրվում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Կիրակի օրերին ռուս խաղապահները ուղեկցում էին ուխտավորներին դեպի վանական համալիր, որտեղ էլ հավատավոր ժողովուրդը մասնակցում էր Պատարագին, հաղորդություն ստանում։ Ի դեպ, վանական համալիրը ներկայումս վերահսկում են ՌԴ խաղաղապահ ուժերը, չնայած տարածքում տեղակայվել են ադրբեջանցիները։

Համաձայն պայմանավորվածության` փետրվարի 7-ի կիրակի օրը« ժամը 8.00-ին« Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Դադիվանք։


Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված ՙԴժոխքի ավերումը՚ սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։ Ի դեպ, նկարչուհին կտավը նախատեսել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու համար, բայց հայտնի իրադարձություններից հետո նա խնդրեց, որ կտավը հասցնեն Դադիվանք։ Երկար ճանապարհ կտրելուց հետո ուխտավորների խումբը մոտեցավ վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին։

Ի՞նչ նոր հրաման ու պայմանավորվածություն ունեն ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված, որի մասին տեղյակ չեն ՌԴ խաղաղապահ ուժերը, կամ` արդյո՞ք սա հերթական սադրանք էր. ժամանակը ցույց կտա»,-գրում է լրատվամիջոցը:

Сообщение Արգելվեց հայ ուխտավորների մուտքը Դադիվանք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.