>

Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանին և բոլոր ՝՝ԻՄ ՔԱՅԼԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ՛՛ ։
՝՝Հարգելիներս դուք սա չկարդալու իրավունք չունեք՛՛ պարզապես չզլանաք կարդալ։

Հարգե՛լի պաշտոնյաներ, մեծարգո՛ Նիկոլ Փաշինյան, քանի որ ես բավականին ակտիվ եմ ՝՝հանրային դաշտում՛՛, կարող եմ փաստել, որ այո դուք չեք սխալվում, երբ հայտարարում եք, որ չկա հանրային մեծ պահանջ նոր ընտրություններ անցկացնելու, չկա՛, որովհետև հանրային դաշտում չկա որևիցե մեկ այլ ուժ, որը կարող է ավելի մեծ հավատ և վստահություն ներշնչել քան դուք, բայց այն, որ ձեզանից ևս շատ շատերը հիասթափված են դա ևս թաքցնելն անհնար է, ուստի դուք ունեք ժամանակ, որը ճիշտ օգտագործել է պետք և վերականգնել հանրության վստահությունը։ Ասեմ նաև, որ այո պատերազմում պարտվել ենք բոլորս, որի մասին շատ եմ խոսել։

Այժմ այն ինչ կկարդաք, չընդունեք որպես միայն իմ անձի խոսք, այլ սա ընդունեք որպես ՝՝հանրային խորհուրդ և պահանջ՛՛։ Պարոնա՛յք իշխանություն, դուք 2.5 տարուց ավել է խոսում և խոսում եք, մենք էլ ձեզ պես խոսում ու խոսում ենք, բայց խոսացողը պետք է լինենք մենք, հասարակ ոչ պաշտոնյա քաղաքացիներս, իսկ դուք խոսելու փոխարեն գործողը լինեք, մենք էլ Ձեզ օգնողը։ Այժմ, երբ բոլորս խոսում ենք, գործ անողը՝ «բացասական առումով» մնում է երկրի թալանչին, քանի որ ներքին տականքը գիտի, որ ձեր թիկունքը մենք ենք, ուստի նրանց գործը նա է, որ գտնեն ճանապարհներ մեզ և ձեզ իրարից բաժանեն, որից հետո ձեզ կհոշոտեն, իսկ մեզ կփորձեն դարձնել իրենց անձնական ռաբը, այնպես ինչպես 20 և ավել տարիներ։









Հարգելի իշխանություն, այժմ դուք որոշեցիք չգնալ նոր ընտրությունների, ուստի հարկ եմ համարում ձեզ հուշել, օգնել, աջակցել և ասել, որ Աստված մի արասցե, եթե դուք փորձեք շարունակել միայն խոսել և խոսել, կրկնել այն նույն քաղաքականությունը, այն նույն կադրային քաղաքականությունը, որը անում եք արդեն 2.5 տարի, ապա պետք է ցավով ասեմ, որ ես չեմ կարող երաշխավորել, որ մեր ճանապարհները ինչ-որ պահից չեն բաժանվելու, կներեք, բայց իմ ու ինձ նման մարդկանց անվտանգություն ու ազատությունը ես շատ ավելի կարևոր եմ համարում, հանրության առողջությունն ավելի թանկ եմ գնահատում, իսկ քանի դեռ դուք խոսում եք և ՝՝ոչինչ չեք անում թալանչիների և իրենց վնգստոցների դեմը կանխելու համար՛՛, արդյունքում ժողովրդի առողջությունը քայքայվում է, մարդիկ ձեր անգործության պատճառով, գիշերն ու ցերեկը չգիտեն ինչ է, չգիտեն անձնական կյանքը ինչ է,

մարդիկ Ձեզանից ակնկալում են հեղափոխության խոստումների տեսանելի գործելաոճ, իսկ դուք նման քաղաքականությամբ չեք կարողանալու պահպանել ՝՝իմ անվտանգությունը՛՛ ՝՝իմ ազատությունը՛՛ հանրությանը տված խոստումները, իսկ հանրությունը Ձեզ տվել է այն ամենը ինչ դուք ցանկացել եք, ձեզ է տվել մի ամբողջ խորհրդարան, ձեզ է տվել 70% ից ավել քվե, որ աշխարհում վերջին տարիններին ոչ մի երկրի իշխանություն նման բարձր լեգիտիմ վստահության քվե չի ստացել իր ժողովրդից, իսկ դուք դեռ ասում եք, որ ձեզ ինչ որ մի համակարգ խանգարում է դատաիրավական համակարգը ՝՝վԸնգըստում է՛՛ չէ-որ Հայաստանը խորհրդարանական երկիր է և խորհրդարանը բառիս ուղիղ իմաստով կարող է անել ամեն բան։ Հանրությունը 2.5 տարի պահանջում է ՀՀ Դատախազից ազատվեք, դուք այնքան չազատվեցիք, որ դատախազի գործունեության ժամկետը շուտով մոտենում է ավարտին և նա մեխանիկորեն կգնա Դավիթ Տոնոյանի մոտ՝ հանգստյան գոտի և դրախտի պես կապրի։

Հարգելի Նիկոլ Փաշինյան, մինչ դատարաններից խոսելը, ասեմ, որ գոյություն ունի, քննչական մարմին, դատախազություն, իսկ դատարանը որոշում է կայացնում հենց քննիչների և դատախազների ներկայացրած հիմքերով.. «Խնդրի առաջին կետը, ոչ թե դատարանն է, այլ դատախազությունն է, հետո նոր դատարանը.. հհիշեցում, ՝՝ Ժողովրդի պահանջը պետք է ընդունենք ի գիտություն՛՛ սա ոչ միայն դուք եք ասել, այլ սա հենց այդպես էլ պետք է լինի, բայց մինչ օրս զրո ի գիտություն։ Հարգելի իշխանություն, հանրությունն այլևս ակնկալում է գործով տեսնել, իսկ այն, որ այսօր ձեր ՝՝ընդիմադիրները՛՛ հանրության կողմից մերժվածներն են, խնդրում եմ Ձեզ մի կարծեք, որ ցանկացած պահի չի կարող ի հայտ գալ մի նոր առաջնորդ-կազմակերպիչ և որի շուրջ կհավաքվի հեղափոխության արժեքների համար պայքարող հանրություն և որի միջոցով կլինի նոր ընտրություններ և դուք ևս կդասվեք մերժված իշխանության շարքերում, պարզապես Ձեզ թալանչի չեն անվանվի, փոխարենը ձեզ կանվանեն խոսացող ու միայն խոսացող իշխանություն։ Այժմ ինձ համարելով ձեզանից մեկը, բայց այնպիսի մեկը, որը չունի պետական հաստիք և չի վարձատրվում որևիցե մեկի կողմից, բայց 2.5 տարի մտածում է ու անում է անհնարինը, որ իր երկրի ժողովուրդը ավելի լավ ապագա ունենա և իր հայրենիքը հզոր լինի։ Ուստի հորդորում եմ Ձեզ,


չօգտագործել հանրության հավատը, լավատեսությունը և ձեր նկատմամբ ունեցած որոշակի սերն ու հարգանքը, դուք պարտավոր եք 180 աստիճան փոխվելու հորինված թավիշին վերջ տալու և ուժային կառույցներից, քաղծառայության բաժիներից, մարզպետարաններից մինչև դատարան, տոտալ ջարդ անելով երկիրը փրկելու և կանխելու տնտեսական կոլափսի վտանգից, ասֆալտների կողքը սելֆի անելով, ռեյտինգ բարձրացնելու փորձեր անելով, սերժի դրածոներից չազատվելով, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Հայաստանի հզորացման, ձեր և մեր միակ զարգացման բանալին, համատեղ ուժերով աշխատելն է, կադրային ճկուն քաղաքականություն վարելն է,

թալանչիներին ոչ թավշյա միջոցներով պատասխանատվության ենթարկելն է, Սփյուռքի հայ հանրության հետ հաշվի նստելն է, մարզերի ու գյուղերի քաղաքացիների դեմքին ժպտալու փոխարեն հաշվի նստելն է, քաղաքապետարաններում և քաղծառայություններում, բարդակների վերացումն է, իսկ բարդակի վերածողը նույն նախկինների կադրերն են։

Հարգելի պաշտոնյաներ, ոնց կուզեք հասկացեք, բայց այն քանակությամբ խնդիրներով և անարդարություններով լցված նամակներ, որ ես եմ ստանում, տարբեր մարզերից, քաղաքներից ու շրջաններից, երևի մեկ էլ Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան էջին են ուղարկում, օրվա նամակների 10% ը Ձեզանից որ մեկին ուղարկեմ,



երևի իմ էջը բլոկ կանի ու դիմումը կգրի և աշխատանքից կազատվի..

Այնպես որ ժամանակն է աշխատեք, ընտրություն չի լինում, շատ բարի, հուսանք դրական աշխատանք կցուցաբերեք և նոր հիասթափության ալիքների ականատեսը չենք լինի և ձեր թիկունքին էլ ամուր կկանգնենք։ Սպասում ենք տեսանելի փոփոխությունների և պատրաստակամ ենք օգնել հանուն հեղափոխության արժեքների։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեր ընդհանուր շահը մեր երկրի պետականության և զարգացման շահը ավելի կարևոր է և անգին, քան որևիցե անձի շահը, իսկ դուք նկատել եք, որ ես բավականին շռայլ եմ իմ գովեստում, բայց նաև երկու անգամ ավելի շռայլ եմ քննադատական խոսքերում, իսկ ես կարծում եմ, որ իմ օբյեկտիվ քննադատությանն արժանացած պաշտոնյայի միակ քայլը լինելու է իր աշխատանքից ազատման դիմումը և պատասխանատվություն կրելը։

Այս ամենի համար ես ակնկալում եմ նաև ձեր օբյեկտիվ աջակցությունը, այլապես ես միայնակ ոչինչ եմ, իսկ երբ նկատեմ, որ դուք ինձ չեք աջակցում, չեք կիսում իմ կարծիքը և դեմ եք իմ պահանջներին, ապա ես կդադարեցնեմ իմ բոլոր կոչերն ու պահանջները և կընդունեմ, որ ես սխալվում եմ։

Առողջ եղեք։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Сообщение ՝Հարգելիներս դուք սա չկարդալու իրավունք չունեք՛՛ պարզապես չզլանաք կարդալ… Հայկ Թորոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->