>

Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:





«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։


Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել հինգ գերի»,- ասել է Մուրադովը լրագրողներին։



Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Ավելի վաղ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի։

Сообщение Րոպոներ առաջ Մուրադովը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->