>

«Եկել եմ ծանոթանամ, շփվեմ այս գումարման պատգամավորների հետ, 95 տոկոսին երևի չեմ ճանաչում:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ կարող եմ ասել՝ մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի մասը՝ հայկականության, մեր հոգևոր, մշակութային արժեքի հետ որևէ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի երեք-չորս հոգի կան, որ մտքի, հումորի գիգանտներ են:





Նրանց մասին սփյուռքահայերն արևմտահայերենով ասում են՝ «անուշադիր», արևելահայերենով դա դառնում, է՝ «ապուշ»»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով իր ԱԺ գալու նպատակը, խորհրդարանակների մասին կարծիք հայտնեց նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ շարունակելով. «Մի քանի հոգի այդպիսիները կան, մի քանի հոգի էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են:


Մի քանիսի ծնողներին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ ճանաչում, մի քանիսի հայրիկներին եմ ճանաչում… իմ գործը, հիմնականում, այս շերտի հետ է:



Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքում մեծացածների հոգեկան,

հոգեբանական վիճակը, մտորումները, կարծիքները, թե ինչպես են կարողանում այս իրավիճակում ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Ա. Վարդանյանը:

«Սրիկաներին տեսնելու ցանկություն չունեմ… Նաև ուզում էի տեսնել՝ արդյոք բոլոր պատգամավորնե՞րն են զրահաբաճկոններով և սաղավարտներով… թող դասամիջոցն ավարտվի, կտեսնենք»,- ասաց նա:

Сообщение «Մի քանիսը վերջացած սրիկաներ են… ». Աղվան Վարդանյանն ԱԺ-ում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->