>

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի կողմից իր գրառումը ջնջելուց հետո կոչ է արել Ռուսաստանում փակել արտասահմանյան սոցիալական ցանցերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




Քոչարյանի զոհերը

«Հա՛, Instagram-ը ջնջել է իմ այս անմեղագույն գրառումը: Կարթագենը պետք է ոչնչացվի: Ռուսաստանում արտասահմանյան սոցիալական ցանցերը պետք է փակվեն»,- գրել է նա Telegram-յան ալիքում:




Բացի այդ՝ նա իր տելեգրամյան հրապարակմանը կցել է այն ինստագրամյան գրառումը, որն ավելի վաղ հեռացրվել էր:


Հիշեցնենք՝ նախօրեին Instagram-ը արգելափակել էր նաև Սիմոնյանի այն գրառումը, որում նա օգնություն էր առաջարկել իր այն հետևորդներին, որոնք ցածր կենսաթոշակներ են ստանում:


Նշենք՝ ավելի վաղ Սիմոնյանը ներառվել էր 35 ռուսաստանցիների ցուցակում, որոնց նկատմամբ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն ԱՄՆ-ին առաջարկել էր պատժամիջոցներ կիրառել:

Այս անձինք մեղադրվում են «կոռուպցիայի և մարդու իրավունքների սահմանափակումների համար»:

Сообщение «Կարթագենը պետք է ոչնչացվի». Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել ՌԴ իշխանություննեին ուղղված կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->