>

«Քիչ առաջ ահազանգ ստացա, խոսքը Սյունիքի մարզ Սրաշեն, Շիկահող համայնքների մասին է, որտեղ մարդիկ լսել են անկանոն կրակոցների ձայներ, ըստ ամենայնի ադրբեջանական կողմից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։




Քոչարյանի զոհերը

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ ահազանգի մասին տեղյակ չէ։






«Կճշտենք ու կպատասխանենք ձեզ։ Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա Պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է շփման գծում և Ղարաբաղում իրավիճակը։ Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ սպանություն շփման գծում, մեկ վիրավոր ունենք Շուշիում։


Այս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա։ Զինադադարի խախտում եղել է, օրինակ, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին։ Օդ են կրակում, և բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին։

Իրենք քննություն են իրականացնում, հետո ներկայացնում են։ Այսօր ես հանդիպել եմ Մուրադովի հետ՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի, և այդ հարցը իրեն դրել եմ, որ կան դեպքեր, որոնք ոչ ուղղված են մեր դիրքերի, զինվորների կամ բնակիչների դեմ, բայց կան, ո՞նց ենք վարվելու։



Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև, թե ոնց ենք դա գրանցում։ Եվ մոտեցումը ձևավորված է հիմա։

Այնպես որ, խնդիրը հետևյալն է՝ կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում ենք խաղաղապահներին»,- ասաց Պաշտպանության նախարարը։

Сообщение «Մուրադովի առաջ հարց եմ դրել». ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի ուշագրավ հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->