>

ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի դաշնակից եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.








Քոչարյանի զոհերը

«Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա: Հատկանշական է, որ մեկնաբանությւոններում ծավալված քննարկումներից ապրզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրություններ:

Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին:



Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->