>

Lragir.am-ը գրում է.

Չնայած Ղարաբաղում «հաղթանակի» մասին Ալիեւի հայտարարություններին, Բաքվում բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ալիեւը կոռուպցիայի մեջ մեղադրել է պետական կորպորացիաների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ Ալիեւը քննադատել է նրանց, որ «ձգտում են Շուշի խցկվել իրենց բիզնեսով», մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ նրանք այնքան են «գիրացել, որ տարվել են պետական հեղաշրջման ցանկությամբ»: Ինչի՞ց են դժգոհ օլիգարխները:

«Հաղթանակի» համար ծախսված փողը պետք է վերադարձնել: Դատելով սոցցանցերի արձագանքներից, պետությունը փող չի գտնում «ազատագրված տարածքների վերակառուցման» համար: Սոցցանցերում մարդիկ դժգոհում են, որ իրենցից պարտադրաբար պահումներ են արվում վերականգնման հիմնադրամների համար: Երեւում է օլիգարխներին նույնպես որոշել են սեղմել: Այդ տարածքներում աղմուկն ավելի շատ է, քան մասշտաբային գործերը: Դա չեն կարող նկատել









ադրբեջանական հանրությունում, եւ արդեն հարցեր են հնչում՝ ինչու չեն մարդկանց թույկատրում վերաբնակվել Շուշիում ու մյուս շրջաններում: Ինչու կյանքը Ադրբեջանում չի լավացել այն բանից հետո, երբ «վերադարձրել են Ղարաբաղը»: Վերջին իրադարձությունների ֆոնին հատկանշական է Իլհամ Ալիեւի քրոջ՝ Սեվիլ Ալիեւայի հայտնությունը: Հրաժարական է տվել 2006-ից Space հեռուստաալիքի

գլխավոր խմբագիր, հայտնի կինովավերագիր Վագիֆ Մուստաֆաեւը: Սեվիլ Հեյդարովնան ասել է, որ ինքը բնակվում է արտերկրում եւ ափսոսում է, որ իր հոր մասին Մուստաֆաեւի «Գալիս եմ մարդկանց փրկեմ» ֆիլմը ադրբեջանցի պաշտոնյաները խոտանել են: Նա ասել է, որ երիտասարդները պետք է դիտեն այդ ֆիլմը, որպեսզի պատկերացնեն, թե ինչպիսին էր անկախ Ադրբեջան ստեղծած այդ մարդը: Ֆիլմում խոսվում է Հեյդար Ալիեւի «թուլությունների» մասին, իսկ նրա գլխավոր թույլ տեղը միշտ եղել է


որդին՝ Իլհամը, որը պարբերաբար հայտնվում էր սկանդալների մեջ իր շվայտ ապրելակերպով: Հեյդարը «հանձնեց» Ղարաբաղը, բայց փրկեց Ադրբեջանը, Իլհամը «վերցրեց» Ղարաբաղը, բայց հանձնեց Ադրբեջանը: Սեվիլը դժգոհ է, որ հոր պաշտամունքը փոխարինվում է եղբոր պաշտամունքով:

Նրա հայտարարության տակ օգտատերերը գրում են՝ ստիպեք Ձեր եղբորը հրաժարական տա, ժողովուրդը ձեզ հուշարձան կկանգնեցնի: Ժողովուրդը Ձեզ սիրում է: Եկեք Ադրբեջանում բնակվեք, դրանից հետո բոլոր անարժանները կփախչեն Ադրբեջանից: Ղարաբաղյան պատերազմի իրողությունները Ադրբեջանում տրանսֆորմացիաների խթան են դարձել:

Lragir.am writes.



Despite Aliyev’s statements about the “victory” in Karabakh, a rather strange situation has arisen in Baku. Aliyev accused the heads of state corporations of corruption. After Aliyev criticized them for “trying to infiltrate Shushi with their business,” a member of parliament said they were “too fat to be driven

by a desire for a coup.” What are the oligarchs dissatisfied with? The money spent for the “victory” must be returned. Judging by the reactions of social networks, the state does not find money for “reconstruction of the liberated territories.” On social media, people complain that they are being forced to pay for rehabilitation funds. It seems that the oligarchs also decided to press. There is more noise in these areas

than large-scale cases. They can not notice it in the Azerbaijani society, and questions are already being asked why people are not allowed to relocate to Shushi and other regions. Why has life not improved in Azerbaijan since “Karabakh was returned?” The revelation of Ilham Aliyev’s sister Sevil Aliyeva is si

gnificant against the background of recent events. Vagif Mustafayev, editor-in-chief of Space TV since 2006, has resigned. Sevil Heydarovna said that he lives abroad and regrets that Mustafayev’s film “I am coming to save people” about his father was damaged by Azerbaijani officials. He said that young people should watch the film to imagine what it was like to create an independent Azerbaijan. The film talks about Heyd

ar Aliyev’s “weaknesses”, and his main weak spot has always been his son, Ilham, who regularly appeared in scandals with his lavish lifestyle. Heydar “handed over” Karabakh but saved Azerbaijan, Ilham “took” Karabakh but handed over Azerbaijan. Seville is unhappy that his father’s worship is being replaced by his brother’s. Under his statement, users write: force your brother to resign, people will erect a monument to you. People love you. Let’s live in Azerbaijan, after that all the unwort

Сообщение ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻԱ ԲԱՔՎՈՒՄ. Հայտնվել է Ալիևի քույրը. Ինչ է առաջարկում Ֆրանսիան Հայաստանին появились сначала на .


от admin

-->